Առաջին անգամ այս մասին մտածեցի
18 տարեկանում: Այդ օրերին տարված էի սեփական ռադիոհաղորդում ստեղծելու գաղափարով:
Առաջին ռադիոյի ծրագրերի ղեկավարը, որին դիմեցի խորհուրդ տվեց մեծանալ առանց լսելու
առաջարկս, երկրորդինը անմիջապես փորձեց օգտագործել հայտնի թերթերից մեկում ունեցած
իմ կապերը, իսկ երրոդ ռադիոյի տնօրենը ափսոսանքով նայեց ինձ ու ասաց, որ ոչ ոք իմ նախագծած
լուրջ ծրագրի համար գումար չի տրամադրի, որովհետև այսօր ֆինասավորվում են ամեն տեսակ
թեթևսոլիկություններ ու էլի եսիմ ինչեր և նա ցավալիորեն ճիշտ էր: Դա 6 տարի առաջ էր,
բայց վերոնշյալ բնագավռում գրեթե ոչինչ չի փոխվել:
Ոչ մի երազանք… միայն ՆՊԱՏԱԿՆԵՐ…
Արդեն քիչ ժամանակ չի անցել
այն օրից, երբ ես առաջին անգամ տեսա իմ պատմվածքը տպագրված, որը պետք է կարդային հազարավոր
մարդիկ և հավանեյին կամ ոչ այնքան: Ոչ այնքանը տեղ չուներ: Պատմվածքներս սկսեցին մեկը
մյուսի ետևից տպագրվել, արձագանքները լավագույնն էին: Երևանը ընդունել էր ինձ գրկաբաց,
հաջողությունը ժպտացել էր ինձ և ես ուրիշ ոչնչի մասին չէի կարող երազել: Ինչ եղավ հիմա:
Միգուցե երևանը չափազանց նրբազգաց է և ես չպետք է հեռանայի այնտեղից մի ամբողջ երկու
տարով:
Հայտնի խոսք է՝ այն ինչ հիմա
կա, մի ժամանակ երազանք է եղել, բայց ախր այն ինչ մենք երազում ենք միշտ չէ, որ իրականություն
է դառնում:
Ինչևէ խոսքս երազանքի մասին
չէ, այլ աշխատանքի, եթե նույնիսկ այդ աշխատանքը երազանք է քեզ համար, ինչ անել: Խոսել
մեկի հետ, ով արդեն հաջողության է հասել այդ ոլորտում, իսկ եթե նրան դու, քո երազանքներն
ու նպատակները ընդհանրապես չհետաքրքրեն:
Մեկ ժամ առաջ ես խոսեցի մեկի
հետ, ով կարող էր պարզապես հրաշք գործել միայն մեկ արտահայտությամբ՝ «իսկ ինչ կա որ,
վատ գաղափար չէ, արի փորձենք»:
Վերջապես հասկացա մի բան,
երբ սիրելի աշխատանքը կամ նոր գաղափարի իրականացումը մեզ համար դառնում է երազանք,
մենք դառնում ենք չափազանց էմոցիոնալ և դողացող ձեռքերով փորձում ենք պահել այն կայուն:
Ասացեք խնդրեմ՝ դողացող ձեռքերում արդյոք սուրճը չի թափվի:
Վճռականությամբ լցված սպասում
եմ հերթական հնարավորության՝ գաղափարս իրականացնելու, իսկ հիմա՝ առաջ…
Մի քիչ անձնական
«Ֆինանսական անկախությունը
հրաշալի բան է» ՝ ասացի ես ամուսնուս մոտ, ով հանճարեղ հարց տվեց ՝ ումից ես ուզում
անկախ լինել և ինչու: Հասկացա, որ բոլոր նրանք ումից ես երբևէ ֆինանսական կախում եմ
ունեցել, երբեք չեն սահմանափակել իմ անկախությունը և ուրեմն
ինչ է նշանակում ֆինանսական անկախություն, երբ մենք բոլորս կախված ենք ֆինանսից:
Գումար վաստակելու համար կարելի
է աշխատել միաժամանակ մի քանի ընկերությունում, ինչպես Շուշիից ինձ ծանոթ մի կին, ով
աշխատում էր Ստեփանակերտում երկու տեղ և Շուշիում երկու տեղ և Աստված գիտի ինչպես էր
համատեղում, բայց ինչպես վարվել նրանց հետ, ովքեր ուզում են աշխատել ոչ կամ ոչ միայն
գումարի համար: Մենք «գաղափարականներս» վերացող տեսակ ենք դարձել ֆինանսկական անկախություն ձեռք բերած, բայց ֆինանսից
մշտապես կախում ունեցող մարդկանց մեջ:
Ուր է այն դաշտը, որը ինձ
համար ազատ է, որտեղ գտնեմ այն մարդկանց ովքեր կարող են ռիսկի դիմել հանուն գաղափարի
իրականացման: Միգուցե Երևանը շատ փոքր է ինքնահաստատվելու կամ քոնը հաստատելու համար:
Երևի Երևանը չի սիրում երես
տալ, մանավանդ, երբ դու գաղափարներ արտադրող ես, ոչ թե գողացող: Սա ասում եմ, որովհետև
վերջերս հայտնի ամսագրերից մեկին առաջարկածս նոր խորագիրը մերժվեց և փոխարենը մեկ ամիս
անց հանդիպում եմ իմ առաջարկած խորագրի խխճուկ, անորակ տարբերակը իրենց աշխատակցի կողմից
գրված: Որն է այստեղ արդարացին և արդյոք ես կարող եմ նրանց մեղադրել: Երկար մտածելուց
հետո հասկացա, որ ունես գաղափար՝ լեզուդ քեզ պահիր, քանի հարմար ծանոթ չես գտել, որը
քեզ ներկայացնի: Այսինքն դու ինքդ քո գաղափարը ներկայացնելու շանսեր չունես: Վերջապես մտքերը, որոնք վերջին օրերին պաշարել են
խեղճ ուղեղս այնքան էլ հուսադրող չեն: Արձագանքները, որոնք կողքից եմ լսում վերջնականապես
կարող են հուսահատության հասցնել: Իսկ միգուցե բոլորը մեծ մասնագետներ են հատկապես
ԽԾԲ-ի մասնագետներ (այս ԽԾԲ-ն 100 տարի չէի օգտագործել) և միայն ես եմ իմ խղճուկ 7
տարիների անիմաստ փորձով փորձում խանգարել նրանց անդորրը:
Իհարկե ամեն ինչ միանշանակ
առջևում է, բայց դե բոլոր դեպքերում մեկ-մեկ ուզում ես ասել ….
Комментариев нет:
Отправить комментарий