Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком օրագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օրագիր. Показать все сообщения

четверг, 2 июня 2011 г.

Իմ ծննդյան օրը, կամ 23 տարի սրանից առաջ…

Ահա, թե ես ինչպիսին էի… մանկության նկարներս շատ չեն, բայց եղածներն էլ հերիք են անկարգությանս աստիճանը հասկանալու համար… Վաղը կգան ,կհավաքվենք,կխմեն, մյուս օրը կխմեն, ու թդպես յոթ օր, յոթ գիշեր…. Թեզս մնաց, ղեկավարիս աչքը ջուր կըտրեց ինձանից վերջնական արդյունք սպասելով… :)
Միշտ երազել եմ ծնունդս էն սուր նկարազարդ գլխարկներով նշեմ ու լիքը փուչիկներ լինեն տանը ու ամենաուրախ երաժշտությունը… հարազատների ու ծննդյանս առթիվ ինձանից ավելի շատ ուրախացողների պակաս չեմ զգացել երբեք, բայց սուր նկարազարդ գլխարկներ, փուչիկներ ու բենգալյան կրակներ անգամ էսօր չգնեցի, թեև մի կես ժամ կանգնել եմ խանութում այդ բաժնի կողքին… միշտ ուզել եմ խելառ ընկերներս ինչ-որ խելառ անակնկալ անեն,ասենք աղմուկով, բաղաձայն երգելով լցվեն մեր տուն, ու սկսեն իրենց իսկ երգածի տակ պարել… բայց միշտ իրանց բոլոր անակնկալները ինձ հետ համաձայնեցված են լինում …ՄԵԿԱ ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ… դեհ, ապա ձեզ տեսնեմ … եվ ամենակարևորը տանել չեմ կարողանում ծնուդիս համար հրավերք անել, սիրում եմ, երբ չեն սպասում իմ ավելորդ պաշտոնական զանգին…:)
Չեմ սիում, երբ ինձ մաղթում են անամպ երկինք` տպավորություն է, որ ուզում են միշտ արևահարված լինեմ, և չեմ սիրում, երբ մաղթում են կանաչ ճանապարհ` տպավորություն է, որ ուղարկում են ինչ-որ տեղ… :)
Իմ ամենամեծ ծնունդը եղել է միամյակս… այնքան մեծ, որ հենց այդ օրը սկսել եմ քայլել… դա ապացուցում է անակնկալների մասին վերը ասվածը… քայլել եմ, բայց դե չեն թողել շատ հեռու գնամ, դրա համար էլ միչև հիմա սովոր եմ ծնունդս նշել տանը մոտիկ, կամ հենց տան մեջ …:) մի խոսքով 23 տարի սրանից առաջ ծնվեցի, դրանից մի տարի հետո քայլեցի… խոսեցի… սովորեցի…գրեցի… ու գրում եմ մինչ օրս...
Ախր համ գիտեմ, որ իմ մասին բան չեմ կարողանալու գրել, համ էլ փիլիսոփայում եմ…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ, ՍՐՏԱԼԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԲևԷ ՈՒՆԵՆԱԼ ՍՈՒՐ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ԳԼԽԱՐԿՆԵՐՈՎ ԾՆՈՒՆԴ , ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻՔ ՈՐՔԱՆ ԾՈՎԸ ՈՒՆԻ ԱԼԻՔ, ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈՂ և ՄԵՔԵՆԱ…. ԵՍ ԴԺՎԱՐՆ ԱՐԵՑԻ, ՁԵԶ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ` ՉԸԿՐԿՆԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ ՈՒՂՂԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ…. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԾՆՆԴՅԱՆՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ… :)

вторник, 24 мая 2011 г.

Ծովափին...


Ուզում եմ ծովափին լինել... պալմաներ լինեն, մանր ոսկեգույն ավազ... արև... ջուրը տաք լինի ու պարզ, գունավոր ձկնիկները լողան ափին մոտիկ ու ինձ էլ լողալ սովորեցնեն... ուզում եմ պառկեմ արևի տակ ու չմտածեմ ոչնչի մասին, անգամ ոչնչի մասին չմտածելու մասին չմտածեմ... համակարգիչս, հեռախոսներս, ֆոտոս, լվացքի մեքենան, հեռուստացույցը, վարսահարդարիչը, ոնքեր հանիչը :) , ժամացույցներս, դուխիիներս, զարդերս, զգեստապահարանս ու էլի լիքը նման անպետք բաներ չլինեն իմ ափին... լինեմ միայն ես, ջուրը, ձկնիկներն ու արևը... ազնիվ խոսք ինձ երեք օրն էլ է բավական, որ հագնամ ... ուզում եմ գունավոր թռչուններ լինեն պայլամաների վրա... ուզում եմ այնտեղ գիշեր չլինի... չմթնի երբեք, միշտ պայծառ ու լուսավոր լինի... թեև աշխարհի ամենահրաշալի մուլտի ծերուկը այլ բան է հուշում, բայց երեք օր կարելի է էլի անընդմեջ արև տեսնել... սիրեք արևը` տաքությունը, լույսը... ԱՊՐԵՔ ՍԻՐՈՎ` Անի Մաղաքյան

воскресенье, 22 мая 2011 г.

Աշխարհի վերջը նորից հետաձգվեց...կամ էլ ուղղակի Հայաստանի տեղը չգիտեն ...


... դե, մեղքս ինչ թաքցնեմ ` Հարոլդ Կեմպինգի գուշակությունը, հատկապես երեկ, վախ գցեց մեջ, բա որ իրոք հանկարծ ու.....
հա ինչ... ինչի եք ծմփացնում գրածիս վրա... մտածում եք, որ Անի Մաղաքյանը էս ինչ անինտելեկտուալ բաներ է ասում... հեչ էլ էդպես չէ... օրինակի համար, երբ եղավ մեծ ջրհեղեղը մարդիկ նույն կերպ ընդունեցին Նոյի ասածները , ինչպես մենք հիմա, բայց չէ որ եղավ ջրհեղեղը.... հա դա դեռ մի կողմ, ավելի անտեղյակների համար կարող եմ օրինակ բերել <<Էվան ամենակարողը>> ֆիլմը /չշփոթել <<Բրյուս ամենակարողի>> հետ/ ... ֆիլմում էլ էր նույն պատմությունը...
Մի խոսքով, երեկվա եղանակն էնպիսին էր, որ ինձ թվաց, թե շատ հնարավոր է որ... բա որ իրոք... ինչ ասես չի լինում... ով իմանա.... և նման այլ մտքեր... չէ , հասկանում էի, որ երկրաշարժ չի լինի, որովհետև ցուրտ էր... բայց կարող էր չէ ջրհեղեղ լինել...համ էլ շնիկս` Կոկին, տարօրինակ անհանգիստ էր, ասում են` կենդանիները զգում են բնական աղետները նախապես... Արթուն էի մինչև չորսը, որովհետև մոտավոր հաշվարկով, եթե Ամերիկայում երեկոյան վեցն է, ուրեմն մեզ մոտ պետք է լինի գիշերվա հազարը /հաշվարկս շատ մոտավոր էր/ ... նստել էի հագած-կապած, համակարգիչս տեղավորել էի, հեռախոսներս և ի-նետ մոդեմը նույնպես, մի խոսքով առաջին անհրաժեշտության ամեն ինչը պատրաստ էր` ջրհեղեղի ժամանակ աշխարհի` կենդանություն պահպանած ծայրերի հետ կապ հաստատելու համար... Առավոտյան արթնացա ու... երեք տարբերակ ունեմ.
Առաջինը ` աղոթողները շատ են եղել, դրա համար աշխարհի վերջը հետաձգվեց...
Երկրորդ` Հայաստանի տեղը չգիտեն, մեզ ոչինչ չի սպառնում
Եվ վերջապես ` շատ հնարավոր է Հարոլդ Կեմպինգին Աստված տարել է դրախտ, մեզ թողել ...
ԻՆՉևԷ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՈՆԵ ՄԻՆՉ ՄԱՅԱՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԱՎԱՐՏԸ... ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ` ԱՆԻ ՄԱՂԱՔՅԱՆ