Կներես,
որ այն աղջիկը չեմ էլ բարակիրան ու ծիծաղկոտ…
Որ մեկ
ձեռքդ էլ չի օղակում մեջքս…
Որ քաղաքը
մեզ լավ ծանոթ հոգնեցնում է արդեն ոտքերս…
Որ նեղվում
եմ արդեն աղմուկից…
Կներես,
որ չեմ ասում խոսքեր դատարկությամբ թեթև…
Որ լռում
եմ ավելի շատ…
Որ խմում
եմ նանայով թեյ և չեմ հարբում առաջինից…
Կներես,
որ այն աղջիկը չեմ էլ՝ երկարածամ …
Որ չեմ
լցվում քեզնով և ցնցվում եմ դատարկությամբ…
Ոչինչ էլ
չի զնգում իմ սրտի մեջ…
Կներես,
որ չի լցվում…
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий