Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

воскресенье, 26 июня 2011 г.

Գունատ աղջիկ /նվիրվում է մի տխուր աղջկա/


Օրերի մեջ գունատ, օրերի մեջ անփույթ մի կարմիր աղջիկ կար, նա ապրում էր շատ լուռ, ու չէր բարձրաձայնում իր գոյության մասին, և չէր աղաղակում, թե ապրում եմ` տեսեք … օրերի մեջ անռրիթմ սենտիմենտի մի թել, բարակ մի արահետ նրան տարավ հիմար ու անխոստում տեղեր… նա դեռ չէր սովորել գարեջրի հոտին, նա դեռ չէր իմանում տղամարդկանց հոգին… Եվ նա շարժվեց անփույթ, բոլորին ընդունեց իր հավասարի պես, նա բոլորին սիրեց, շռայլեց իր հոգին, նվիրվեց ամենքին ու բաշխեց ինքն իրեն… նա դեռ չէր իմանում ուրիշների հոգին… նա կապույտ աղջիկ էր, գունավոր ու մաքուր բոլոր գույների մեջ անթերի ու անեղծ, բայց մի բարակ շավիղ հրավիրեց նրան դեպի վիհերը մեծ ու անկումներն ցավոտ…

Օրերի մեջ գունատ, օրերի մեջ անփույթ մի գորշ աղջիկ էր նա` թափառում էր բարակ արահետով գարնան, անհոտ, անհամ միգում … նա տեսնում էր անհոգ դեմքերը բոլորի, որ ծնվել էին գորշ, ապրում էին գունատ ու գոհ էին անգամ իրենց փոշիներից, ինքը չէր հասկանում ինչպես դարձավ հանկարծ նրանց նման սև ու նրանց նման տափակ…

Հայացքներից բոլոր, մատնացույցից անվերջ նա փախչում էր միայն և չգիտեր, թե ուր, և չգիտեր ինչքան, նրան հետևում էին ստվերները անգույն, որքան իր աշխարհն էր դարձել գորշ ու անձև… նա գնում էր… գնում… հեռանում էր կամաց… ետևում էին լույսերը քաղաքի… գիշեր էր անընդմեջ, համատարած լուսին… և քաղաքը օտար երևաց կրակի մեջ և նա փախավ նորից … մինչև գտավ մի լույս, մի հավատարիմ ձեռք … բարձրացավ վերև տեղավորվեց այնտեղ, ծիածաններ գտավ և միայն սեր…սեր…սեր…

26.06.2011

Комментариев нет:

Отправить комментарий