Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком slid. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком slid. Показать все сообщения

пятница, 15 февраля 2013 г.

Աջանտա` Լքված աղոթարանների արձագանքը....



  Հնդկաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որը մշակույթային անկում չի ապրել: Հնագույն տաճարներ, խորհրդավոր արարողակարգեր, բուդդայական մենաստաններ, տպավորիչ բնություն, փափուկ կլիմա` ահա այն ամենն ինչ կարելի է գտնել միայն Հնդկաստանում:
Խոսել <<Հնդկաստան>> հրաշքի մասին մեկ հոդվածով նույնն է, ինչ մեկ օրում փորձել շրջել այդ երկրի ողջ տարածքով:
Բայց եկեք ճանապարհորդենք դեպի Բուդդայի աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը` Աջանտայի քարանձավները:
Աջանտայի լքված քարանձավները դարեր առաջ արձագանքում էին վանականների աղոթքներով... այսօր այս առեղծվածային հոյակերտ համալիրը  մոգական անհասկանլի ուժով դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների ` հիանալու իր նմանը չունեցող գեղեցկությամբ...
Հնդկաստանի Մախարաշտա նահանգում է գտնվում բուդդայական   տաճար -մենաստանների զարմանահրաշ համալիրը: Այն իրենից ներկայացնում է նալի տեսք ունեցող քարափ ` 29 քարանձավներով: Քարանձավները երկու մասի են բաժանվում ` Չիտյան (աղոթասրահներ) և վիխառա ( վարդապետների սենյակներ): Համալիրը ձգվում է Վագխորի գետի երկայնքով`  550 մետր տարածությամբ գրկելով գետի թեքությունըԱյստեղի պատերի մանրանկարչությունը հայտնի է ողջ աշխարհում` հիմնականում  բուդդայական լեգենդների պատկերազարդումներն են:
Աջանտայի համալիրը կառուցվում էր Գուպտերի կայսրության ժամանակաշրջանում`  3րդ-7րդ դարերում: Գուպտերի կառավարման տարիները հիշվում են, որպես գրականության, գիտության փիլիսոփայության ու արվեստի վերելքի  տարիներ: Ավելի ակտիվ շինարարություն կատարվել է 5րդ դարում կենտրոնական հնդկաստանի կառավարիչ Խարիշենեյի օրոք: Այն մեծահարուստները, ովքեր հավատում էին Բուդդայի գաղափարախոսությանը, հովանավորում էին քարանձավային համալիրի կառուցմանը: 13րդ դարի Հնդկաստանում բուդդիզմը կորցնում է իր նախկին նշանակությունը: Վարդապետները, որոնց թիվն առանց այն էլ այդ շրջանում արդեն նվազել էր լիովին լքում են Աջանտան: Դարեր շարունակ քարանձավներ իրենց մեջ պահում են հնդկական որմնանկարչության եզակի նմուշները:
1819 թ.-ին բրիտանակն մի խումբ զինվորներ Աջանտայի տարածքում որս անելու ժամանակ գտնում են լքված քարանձավները, բայց այդ ժամանակ, ոչ մի գիտնական լրջորեն չի զբաղվում գտնված առեղծվածի վերծանմամբ: Միայն 1843թ.-ին հայտնի բրիտանացի հնեաբան Ջեյմս Ֆերգյուսսոնը այցելում է քարանձավները և որոշում է անպայման զբաղվել այս գործով: Շուտով  Աջանտա է գործուղղվում բրիտանացի սպա և նկարիչ Ռոբերտ Գիլլը . նա արտանկարում էր քարաձավների մանրանկարները և վատնեց այդ գործի վրա 20 տարի: Ինչու՞  վատնեց, որովհետև Լոնդոն վերադառնալուն պես մինչ հաշվետվություն ներկայացնելը նրա բոլոր նկարները այրվում են հրդեհի ժամանակ: Սակայն Ռոբերտ Գիլլը չի հուսահատվում ` նա նորից է մեկնում Աջանտա, բայց այս անգամ չի հասցնում ավարտել գործը` 5 տարի անց նա մահանում է և թաղվում քարանձավներից ոչ հեռու:
Հետագայում Աջանտայի քարանձավները  երկար տարիներ շարունակ ուսումնասիրվում են տարբեր գիտնականների, հնեաբանների կողմից: Այսօր այն դարձել է զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը: Ողջ աշխարհում հայտնի են Աջանտայի որմնանկարչության նմուշները:
Մ.թ.ա. 486 թ.-ին ` Բուդդայի  մահից հետո  նրա ուսմունքին հետևողները բաժանվեցին երկու ուղղությունների ` մախայանա և խանայանա: Առաջինները գտնում էին, որ իրենք են Բուդդայի ուսմունքի իսկական հենտնորդները: Երկրորդները համարում էին, որ Բուդդային որպես անձ պատկերելը ճիշտ չէ, նրան պետք է պատկերել բնության ու կենդանիների մեջ: Մախայանայի հետևորդները հակառակ կարծիքին էին, նրանք պատկերում էին Բուդդային տարբեր քանդակներում, նկարներում և սա հենակ հանդիսացավ հնդկական մշակույթի նոր վերելքի համար:
Դատելով Աջանտայի քարանձավների որմնանկարչությունից և քանդակներից` կարելի է ենթադրել, որ կառուցումը հովանավորվել է հենց այս ուղղության հետևորդների կողմից: Թեև երկրորդ դարին վերագրվող որոշ նկարներում երևում է խանայանա ուղղության ազդեցությունը, ավելի ուշ արված նկարներում ու քանդակներում է պատկերված Բուդդան, նրա կյանքը, կենցաղը:
Մինչ այսօր էլ անբացատրելի է, թե ինչպես են վարպետներն աշխատել այդ քարաձավային մթության մեջ, ինչպես են այդ պայմաններում կարողացել ստեղծել նման նուրբ ու մանրախնդիր աշխատանքներ: Հավանաբար նկարիչները քարանձավի ներսում աշխատել են դրսի լույսը հայելիներով արտացոլելու շնորհիվ:
 Վանքերը նկարազարդող վարպետներն ամենայն հավանականությամբ վանականներ չեն եղել. ըստ էության նրանք եղել են հատուկ վարձված մասնագետներ, ովքեր առաջնորդվել են գեղանկարչության հնագույն <<Չիտրասուտրա>>  գրքով: Չիտրասուտրա թարգմանաբար նշանակում է <<զրույց գեղանկարչության մասին>>: Այն պարունակում է ավելի քան 1000 խորհուրդ, թե իչպես պատկերել  52 թերթիկներով լոտոս , ինչպես ներկայացնել նկարներում աստվածներին , ինչպես նաև սովորեցնում է երկրորդական կերպարներ, կենդանիներ ու թռչուններ նկարել:
Աջանդայի մանրանկարչությունը  5-7րդ դարերի հնդկաստանի յուրատեսակ ներկայացումն է: Բացի Բուդդայի նկարներից ու քանդակներից ` քարանձավների պատերին պատկերված են հնագույն հնդկաստանի կենցաղը ` զարմանալի ճշտությամբ: Այդ նկարների շնորհիվ մերօրյա գիտնականները կարողանում են հստակ ներկայացնել հին  հնդկաստանի քաղաքների ճարտարապետությունը, տների դասավորությունը, տարբերակել աղքատների և հարուստների տները:
Այս պատկերներում կենդանանում է մի ողջ աշխարհի պատմություն, մարմին են առնում անցյալի թագավորների ու գեղջուկների ստվերները: Համարվում է, որ Աջանտայի քարանձավների մանրանկարների հիման վրա են արվել այլ երկրների`Նեպալի, Տիբեթի, Ճապոնիայի և Չինաստանի բուդդայական տաճարների պատկերազարդումները: Թեև տարբերություններ կան: Օրինակ ` Աջանտայի վարպետները նկարներն անելուց առաջ պատին են քսել կավ կամ ցեխ, որի մեջ խառնել են մազ կամ հարդ, ապա այս ամենը պատել են գիպսով. սա թույլ է տվել դարեր շարունակ պահպանել գույների թարմությունը: Իսկզբանե նկարներն արվել են վառ ներկերով և մինչ օրս պահպանել են իրենց նախնական գույնը:
Աջանտայի քարանձավներն իրենց գեղեցկությունը պահպանել էին երկար դարեր մարդկությանն անհայտ մնալու շնորհիվ: Այսօր մանրանկարչության հազվագյուտ, հիանալի նմուշներից շատերը պահպանված են միայն հատվածներով: Բայց սա չի ազդում տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
Բոլոր նրանց, ովքեր այս հոդվածը կարդալուց հետո անմիջապես գնացին իրենց ճապրուկների ետևից, որպեսզի մեկնեն հնդկաստան, խորհուրդ եմ տալիս այցելել Աջանտա զբոսաշրջության պասիվ շրջանում: Քարանձավները գրեթե ամեն օր լի են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով և սրահների ամեն մի մանրուք նկատելը դժվար է լինում, իսկ այնտեղ անհրաժեշտ է տեսնել  ամեն ինչ:

 Անի Մաղաքյան SLID ամսագիր





воскресенье, 5 февраля 2012 г.

Սև ԱՅՐԻՆ` ՄԱՐԻԱ ԲԵՐԳԵՐ (1956-?)


Նրան անվանեցին Սև այրի: 11 տարի շարունակ ոստիկանության տարբեր միավորումները գնում էին նրա հետքերով: Մի քանի անգամ թվում էր, թե նա գտնվել է, բայց ամեն անգամ կարողանում էր փախչել:

Մարիա Բերգերը ծնվել է Մոսկվայում: Ամեն ինչ ավելի լավ չէր կարող լինել. միակ երեխան էր, կրթություն Մոսկովայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում, սեր, ուշադրություն, հոգատարություն: Ամեն ինչ փոխվեց, երբ նա 14 տարեկան էր. ծնողները մահացան ավտովթարից: Մարիային իր հոգածության տակ վերցրեց մորաքույրը ` Կլարան, որն ընդամենը 15 տարվ էր մեծ նրանից: Շուտով նրանք դարձան անբաժան ընկերուհիներ: 15 տարեկանում Մարիան զգալի առաջ անցավ իր հասակակիցներից իրական կյանքի իմացությամբ: Նա հասարակական կյանք էր վարում ` շնորհիվ իր մորաքրոջ: Սպասված էր բարձրաշխարհիկ երեկույթներին ու հավաքույթներին: Ազատորեն ծխում էր, սիրում էր երբեմն մի գավաթ օղի խմել տրամադրության համար: Տղամարդիկ խենթանում էին իրենց աչքի առաջ հասունացող հրեա գեղեցկուհու համար: Այդ տարիներին էլ նա իր մեջ սառնություն զգաց ամեն շրջապատող երևույթի նկատմամբ, նա կապվածություն չուներ, ոչ մարդկանց, ոչ կենդանիներն: Նա արդեն շատ սառն ու հաշվենկատ էր:

Շուտով մորաքույրը որոշում է վերադառնալ հայրական հող` Իզրաել: Մեկնումից 2 օր առաջ Մարիան կատարում է իր առաջին սպանությունը:

Նա այցելում է վաղեմի ծանոթներից մեկին` նկարչ Տոֆիկո Բերրգերին ` հրաժեշտ տալու: Վերջինս դեռ վաղուց էր սիրահարված երիտասարդ գեղեցկուհուն և իմանալով նրա հեռանալու լուրը անում է հուսահատված սիրահարի վերջին քայլը. Մարիայի սուրճի մեջ մի քանի կոճակ քննաբեր է լցնում: Առավոտյան Մարիան արթնանում է Տոֆիկոյի կողքին: Ատելությունն անսահման էր, նա վերցնում է ածելին և կտրում քնած նկարչի վիզը, հետո սառնասրտությամբ հավաքում է բոլոր հետքերը, իսկ 3 օր անց նա արդեն վայելում էր ավստրալիական գարեջուրը:

Իզրաել են հասնում միայն 7 ամիս անց, որտեղ Մարիային անակնկալ էր սպասվում ` նրան զորակոչում են բանակ, ինչը իր ծրագրեի մեջ չէր մտնում: Մի օր նա պարզապես հագնում է քաղաքացիական հագուստ, վերցնում է նախապես պատրաստված կեղծ փաստաթղթերն ու <<Պան Ամերիակն>> ավիաընկերության չվերթով մեկնում Փարիզ:

Փարիզում սկզբնական շրջանը բարդ էր. առանց ընկերներ, ծանոթներ: Նա նվագում էր էժանագին սրճարաններում չնչին վարձատրությամբ, ափսեներ էր լվանում և հազվադեպ տրվում էր փողի դիմաց, եթե տղամարդը հարուստ էր լինում և ոչ շատ զզվելի: Նրա ծանոթների շրջանակը կամաց-կամաց լայնանում էր: Նա տարվում է Փարիզյան գիշերային կյաքով, սկսում է խմել և թմրանյութ օգտագործել: Կարճ ժամանակ անց միանում է երիտասարդների մի խմբի, ովքեր մի գեղեցիկ օր որոշում են հարձակվել Փարիզյան բանկերից մեկի վրա: Կողոպուտը լավ չէր պլանավորած, կային գերիներ,իսկ 15 րոպե անց բանկը շրջապատված էր ոստիկաններով: Մարիան տեսնում է, որ գործերը լավ չեն: Նրա ընկերներից ոմանք խուճապի մեջ անտեղի սպանում են գերիներից շատերին, իսկ նա աննկատ քարշ է տալիս բանկի աշխատակիցներից մեկին գետնահարկ, վերջինս հավատալով , որ Մարիան պարզապես իրավիճակի զոհ է, ցույց է տալիս նրան գետնանցումային ելքը: Մարիան սպանում է բանկի աշխատակցին և փախչում: Նրա բախտը բերում է, քանի որ բանկի կողոպուտին մասնկակցած իր բոլոր ընկերնեը սպանվում են:

Ամեն դեպքում Փարիզում մնալը վտանգավոր էր: Սկսվեց թափառականի կյաքը ` Ամստերդամ, Միլան, Մյունհեն, Ստոկհոլմ, Լիսսաբոն, Բարսելոնա: Փոխվում էին նաև անունները ` Լուիզա Մորո, Իրմա Կոխ, Էլզա Գրյուն: Եվ ամենուր նույն գիշերային կյանքը, թմրանյութերն ու վտանգավոր նախագծերը: Բարսելոնայում նա միացավ ահաբեկչական կազմակրպություններից մեկին: Այս կազմակերպության հետ նա իրականացրեց այնպիսի ահաբեկչություններ, որոնք են Խուան Դո-Մինգեսի սպանությունը (ահաբեկչության դեմ պայքարի ազգային բյուրոյի նախագահի տեղակալ), ամերիակացի քաղաքկան գործիչ Գորդոն Ջեյկոբսի առևանգումը և այլն: Այս և նման այլ ահաբեկչությունների շնորհիվ Մարիան միջ" style6գային ճանաչում ձեռք բերեց: Նրան բռնելու համար պարգևատրում էր նշանակված:

Բայց Մարիան արդեն աշխարհի մյուս ծայրին էր: 1978-ին նա Նիկարագուայում գործող ահաբեկչական ընկերւթյան անդամ էր: Իրականացրել է մի շարք քաղաքական սպանություններ: Հետո նրա հետքերը տանում են դեպի Մեդելին: Մոտ 4 տարի նա թմրանյութային արքայի` Պաբլո Էսկոբարի վստահելի մարդն էր: Շուտով ոստիկանության աշխատակից Մելվիլլ Սթորմը գտնում է նրան և կարողանում է համոզել, որ այլևս փախուստի ելք չկա: Մարիային առաջարկում են աշխատել ոստիակնության օգտին և այդ պահից սկսած մոտ 3 տարի նա կարողանում է երկակի խաղ խաղալ: Մելվիլլ Սթորմը ինքնամոռաց սիրահարվում է Մաիրային: Վերջինս ոստիկանությանն է հայտնում բոլոր պահոցների հասցեներն ու մեծ քանակությամբ ապրանքի ուղիները: Նրա` թմրանյութի աշխարհում անթերի հեղինակությունը թույլ էր տալիս երկար ժամանակ կասկածից դուրս մնալ, մինչ Էսկոբարի մարդիկ վերջապես հասկանում են, թե որտեղից է փչում քամին: Նրան տանում են քաղաքից դուրս դոնի հետ վերջին հանդիպման համար: Նրան սպասվում էր երկար ու տանջալից մահ, սակայն կյանքի դիմաց Մարիան խոստանում է իմանալ և հայտնել դոնին բոլոր դավաճանների անունները, ովքեր աշխատում են ոստիկանության համար:

Մարիան օգտվելով իրեն ինքնամոռաց սիրահարված Սթորմի թուլությունից անկողնու մեջ նրանից իմանում է բոլոր նրանց անունները, ովքեր գտնվելով Էսկոբարի կողքին ` դավաճանում են նրան:Անուններն իմանալուց հետո Սթորմին հանձնում է կոլումբյացիներին, իսկ ինքը դոնին հայտնում դավաճանների անունները:Այդ անունների մեջ էր նաև դոնի հարազատ եղբայրը:

Մարիայի և Սթորմի կիսայրված մարմինները գտան խոր անդունդում ջարդված մեքենայի մեջ: Դա տիպիկ ճանապարհային պատահար էր:

… Սև այրին մահացու թունավոր սարդ է: Առավել վտանգավոր են էգերը: Երբ նրանք օգտագործում են արուներին սերուդը շարունակելու համար, նույն պահին ել սպանում և ուտում են նրանց:

Անի Մաղաքյան SLID ամսագիր