Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 14 июня 2011 г.

Երկնագույն վերնաշապիկը


    Ամուսինն արդեն չկար հինգ տարիառաջին տարին շատ դժվար էր, կարոտում էր, լաց էր լինում, տանջվում էր, երկրորդ տարին կարոտն այնքան սաստկացավ, որ ամուսնու շորերը հանում էր պահարանից ու լվանում, փռում, արդուկումմի օր էլ դիմացի շենքում ապրող սկսուրը, վախից կիսաինֆարկտ էր ստացել` տեսնելով որդու շորերը պարանից կախածսկեսուրը միշտ էլ սովորություն ուներ հարսի արած լվացքին նայելուիսկ որդուց հետո ավելի ուշադիր էր հետևում` տեսնի հո հարսի աչքը դուրսը չիբայց առաջին հինգ տարին ոչ միայն դուրսը չէր, այլև չափից դուրս ներսում էրաշխատանքից դուրս եկավ, հորից թաքում մոր ուղարկած փոխերով էր ապրում, ապրելս էլ ապրել լիներ` գնում էր խանութ վերադառնում տունԻնչ իմանար, որ ճակատագրի ճանապարհները նեղանում են, կարճանում են այնքան, որքան իրենն անելու հնարավությունները մենք կրճատում ենք: Խանութի «միրգ-բանջարեղեն»  բաժնի նոր վաճառողը նկատեց իրեն, ինքն էլ նրան

Ամուսինն արդեն հինգ տարի էր չկար, ու հինգ տարվա մեջ առաջին անգամ սկսեց թարմ մրգերի կարիք զգալ ամեն օրառաջին անգամ մազերը ներկելու, աչք ունքը քսելու ցանկություն ունեցավ ու հինգ տարվա մեջ առաջին անգամ հարևանուհուն խնդրեց իր հետ տոնավաճառ գնալ: Երկնագույն զգեստը բացեց նրա վաղուց փակած վիզն ու ոտքերը: «Միրգ-բանջարեղեն»  բաժնի վաճառողի հետաքրքրությունը սաստկացավ այնքան, որ գնումները տալիս փորձում էր ձեռքը կնոջ ձեռքին քսել, ու չէր կարողանում աչքերին չնայել: Սկեսուրը նկատել էր երկնագույն շորը ու կասկածել: Հարևաններից մի քանիսն էլ առիթը բաց չէին թողել ավելորդ խոսելու մանավանդ, որ «միրգ-բանջարեղեն»  բաժնի վաճառողը մյուս բաժնի վաճառողուհուն` համատեղությամբ նաև ամուսնուն կորցրած կնոջ հարևանուհուն, ասել էր իր մոտ առաջացած հետաքրքրության մասին դեպի երկնագույն զգեստով այդ կինը: Լուրը տարածվեց ասես ռադիոճառագայթների միջոցով:

Հինգ տարի էր ամուսինը չկար, երեք տար էր ամուսնու շորերն էր լվանում, մեկ շաբաթ էր «միրգ-բանջարեղեն»  բաժնի վաճառողը գալիս-գնում էր իր տուն: Թարմ միրգ ու բանջարեղեն էր բերում, մի անգամ էլ մեխակներ բերեց: Մեխակներն ամուսնու հոգեհանգստի հետ էր ասոցացվում, բայց ցույց չտվեց, որ տխրեց, չհասցրեց էլ մտածել այդ մասին: Մրգաբույր օրերի մեջ ամեն ինչ թվում էր անհոգ ու գարնանային, ամեն ինչ կանաչ էր և միայն ինքն էր երկնագույն զգեստով և իր տղամարդը` երկնագույն վերնաշապիկով: Ամեն ինչ այնքան հաջող էր ընթանում մինչ այն օրը, երբ նա լվաց պատահաբար կեղտոտված երկնագույն վերնաշապիկը ու փռեց: Սկեսուրի աչքից դա չվրիպեց, և մի ժամ անց նա արդեն դռան մոտ ձայնը գլուխն էր գցել, թե քիչ չի այս անամոթը խայտառակում է իր տղայի հիշատակը, դեռ  մի բան էլ տղայի շորերի փոխարեն եսիմ ում շորն է լվացել ու փռել: Վեճն ավարտվեց ամեն ինչ սկեսուրին-ոչինչ իրեն հաշվով, բայց  «միրգ-բանջարեղեն»  բաժնի վաճառողը էլ չկար, մնացել էր միայն նրա վերնաշապիկը պարանից անփութորեն կախված քամու տակ անորոշ թպրտալով:

Ինքը երեսունհինգ տարեկան էր, արդեն հինգ տարի էր չկար ամուսինը, արդեն երեք տարի էր նա լվանում էր ամուսնու շորերը, արդեն մեկ շաբաթ էր նրան էր այցելում «միրգ-բանջարեղեն»  բաժնի նախկին վաճառողը և արդեն միշտ նրա ամուսնու խնամքով լվացած հագուստի կողքին անորոշ կթպրտա այդպես էլ երբեք պարանը չլքած երկնագույն վերնաշապիկը….

 

Անի Մաղաքյան                   13.06.2011

Комментариев нет:

Отправить комментарий