Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 7 июня 2011 г.

Երկու երեսը դեռ սահման չէ ... / նվիրվում է... :)


Ով ունի մի երես, թող ձեռք բարձրացնի… ով ունի երկու երես թող մի ոտքը բարձրացրած կանգնի անկյունում, ով ունի երկու և ավելի երես` ուղիղ տնօրենի մոտ… Այսպես գուցե հնարավոր լիներ մի քանի երսավորնեի երեսառնությունը կանխել հենց դպրոցում...

Ռոբինզոնի իմ մեկ շաբաթյա կանքը պետք է ինձ գոնե ճաշ եփել սովորեցներ, բայց չէ, հակառակը դուրս եկավ, ուրբաթս` Կոկին, եփած նրբերշիկ ու ձվածեղ է սիրում, ես էլ բավարարվում եմ նրանով ինչ սիրում է ուրբաթս… ինչիս է պետք ինչ-որ բան պատրաստել, երբ ես առհասարակ փորձում եմ նիհարել ` անկախ նրանից, որ բոլորն ասում են, թե ես հեչ նիհարելու տեղ չունեմ… բայց ախր այս պատմվածքն այդ մասին էլ չէ…

Մինչ ես փնտրում եմ, թե ինչի մասին է պատմվածքը, մեկն արդեն իր չստացված կյանքի նախկին սխալներն է նորից կրկնում… եթե նրա մտերիմը լինեի, կխփեի գլխին ու կասեի, որ պետք չէ նորից նույն փոսերն ընկնելով թվացյալ առաջ շարժվել, որովհետև նոր սխալները գոնե ավելի հետաքրքիր են նախորդները կրկնելուց… բայց ես նրա մտերիմը չեմ և նրա արարքները ոչ թե ինձ անհանգստացնում են այլ զզվանք են առաջացնում, որովհետև մարդ այդպես չպետք է ապրի, չպետք է ամեն օր մի երես փոխի ու դառնա անսահմանափակ օգտագործման «երեսփոխան» ` ես գիտեմ ինչ է նշանակում երեսփոխան, ուղղակի բառը մի տեսակ խաղաց մտքի հետ… այս մտքերի պատճառը նաև այն է, որ ես թարսի պես պարզորեն տտեսնում եմ նրա բոլոր քայլերի պատճառներն ու կանխատեսում ապագա քայելրը, բայց դա այն ժամանակ, երբ ես իմ երջանիկ ու ստացված կյաքի ընթացքում ինչ-որ պատահական պատահականությամբ հիշում եմ նրա մասին առհասարակ…  Վայ-վայ, ոնց տեսնում եմ հիմա մի քանիսը ընկան մտքերի ետևից, թե այս ում մասին է խոսքը… ասեմ որը նյութի թեման աղջիկ է, անունը աղջիկ, ազգանունը աղջիկ… մի խոսքով` կարևորը հոգու պարունակությունն է և երեսների քանակը… սահմանափակվիր գոնե երկու երեսով, թե՞ երկու երեսը դեռ սահման չէ…

Комментариев нет:

Отправить комментарий