դու մեղմ սուլիր ես դուրս կգամ սիրելիս...
Ռ.Բյոռնս
Ես կգամ մի օր քեզ մոտ
Այսքան փախչելուց հետո...
Լինելու է այդ օրը,
երբ ես կգամ ինքս ...
Եվ թեև դու չես կանչի ինձ,
բայց սպասելիս կլինես...
Դու պարզապես կիմանաս, որ
ես գալիս եմ...
գիտեմ, որ ոչինչ չի սպասվում
մեզ...
և գիշերը կանցնի կիսալուսնոտ...
եվ կգնամ ես առավոտյան վաղ...
... ասես չեմ էլ եկել...
...կմրսեմ քեզանից հետո...
իսկ դու կարթնանաս՝ իմանալով, որ ես գալու եմ մի օր...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий