Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 10 марта 2014 г.

ԵԹԵ ԴՈՒ ....


Եթե դու մի օր որոշես չսիրել գարունը,
այն էլ երբեք չի գա …
 ծառերը կբողբոջեն, խոտը դուրս կգա,
Տղաները կսիրահարվեն,
Աղջիկները կնմանվեն ծաղկած բալենիների,
Ծերունիները կհավաքվեն այգիներում,
Ճնճղուկները կհավաքվեն նրանց շուրջ,
կծաղկեն խնձորենիները,
 բայց դա էլ գարուն չի լինի…
…եթե դու մի օր որոշես չսիրել գարունը….

Եթե դու, մի օր դադարես քնել`
առավոտները էլ չեն բացվի պաղ արևով,
նախաճաշի սուրճը կթափվի գազօջախին,
Գիշերը մութ կլինի, լապտերները` հանգած,
Բոլոր պատուհաններում վառ կլինեն լույսերը,
աստղերը կլինեն երկնքում,
լուսինը կօրորվի, կգլորվի…
բայց դա էլ գիշեր չի լինի…
…եթե դու, մի օր դադարես քնել…

Եթե դու, հանկարծ էլ չսիրես ձյունը,
Քո քաղաքը էլ երբեք չի լինի սպիտակ,
Երկնքից փաթիլներ կթափվեն,
կլինի ձմեռ, երեխաները ձնեմարդ կսարքեն…
Կուրախանան իրենց ոտնահետքերը տեսնելով,
Հրեշտակներ կնկարեն ձյան վրա…
Բայց դա էլ երբեք ձյուն չի լինի…
…եթե դու, հանկարծ էլ չսիրես ձյունը…

Եթե դու մի օր դադարես կարդալ,
Ես էլ երբեք չեմ գրի…
Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող…
Կլինի Շեքսպիրը, Լորկան…
մարդիկ կկարդան Կորտասար,
Կկարդան Եսենին…Հերման Հեսսե…
Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմինգուեյ…
բայց  էլ երբեք չեմ գրի…
…եթե դու մի օր դադարես կարդալ…

Եթե դու հանկարծ անձրև չսիրես
Ոչինչ այլևս չի ծարավի`
Մարգագետնում` խոտը, քաղաքում` ասֆալտը,
Պատուհանի մոտ` ես…
Ոչինչ չի հնչի երկաթե տանիքներին…
Մարդիկ չեն կրի անձրևանոցներ…
Կաթիլները կթափվեն, կգոյանան ջրափոսեր,
Բայց աշխարհում ոչինչ չի հագենա…
…եթե դու հանկարծ անձրև չսիրես…

Եթե դու մի օր էլ չսիրես ինձ,
Աշխարհում էլ ոչինչ սեր չի շնչի,
Աղջիկները կհագնեն
թափանցիկ շիֆոնե զգեստներ,
Տղաները կքայլեն ծխելով,
Ծաղկավաճառները գործ չեն անի…
Սիրահարների տոն էլ չի լինի,
Փարիզը կդատարկվի...
Ոչ ոք չի լսի Էդիտ Պիաֆ,
Ոչ ոք չի երգի սիրո մասին…
Կլինեն սիրահարված մարդիկ,
Բայց դա էլ սեր չի լինի,
Եթե դու մի օր չսիրես էլ ինձ…


Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий