понедельник, 10 марта 2014 г.
… և դա այնքան անարդար էր …
Ես դողում էի ամեն անգամ, երբ լսում էի անունդ մեկ ուրիշի վրա…
Անծանոթ մեկը` դառը հայացքով, քո անունն ուներ և դա այնքան անարդար էր…
…իսկ ես ամեն անգամ դողում էի… փողոցում, մարդկանց մեջ… մետրոն դատարկ էր…
Ես սպասում էի քեզ, իսկ դու եկար ուրիշ մազերով աղջկա հետ, ուրիշ հայացքով, ուրիշ մաշկով… նա ասում էր քո անունն անտարբեր, հենց այնպես, ասես դա դառը հայացքով անծանոթ մեկի անուն էր… և դա այնքան անարդար էր…
Դուք գնացիք…մետրոն դատարկ էր, ռոքը հին էր ու փշաքաղված…
Դու ետ չնայեցիր…ես սպասում էի…
Դու գնում էիր նրան ժպտալով և այդ պահին կյանքումս երբեմնի խմած ողջ գարեջուրը ցավեցրեց ինձ, թմրեցրեց և ես ուզում էի ծիծաղել նրա նման և ժպտալ քեզ պես…
Ես այնքան հարբած էի, որ հիշեցի իմ բոլոր գրածները, որ քեզ համար էին…
Հետո, շատ հետո ես էլի տեսա քեզ, բայց դու այնքան նման չէիր քեզ… և դա այնքան անարդար էր …
Անի Մաղաքյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий