Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
շրթհարմոն էր նվագում ծերունին...
Արևը ընկել էր շուրթերիս...
Դու՝ շողի ետևից ընկած...
Չէր զիջում գարունը, չէր խնայում...
Արևը մազերիս էր ընկել...
Քո ձեռքերն՝ արևի ետևից...
Նեղանում էիր աչքերիս ընկած,
Աչքերս ծածկած մազերից...
Արի՝ ասում էր վերհուշը,
կպատմեմ հեքիաթ այն մասին,
Թե ինչպես էր արևը աչքերիդ
Ինչպես էր քեզ սիրում այդ
պահից
Մի աղջիկ...
Արևը եղնիկ էր վախեցած
Փախչում էր որսորդի ձեռքերից...
Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
շրթհարմոն էր նվագում ծերունին...Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий