Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

среда, 27 мая 2015 г.

Մտքափնջեր Ֆրեդերիկ Բեգբեդեր

Ես մեռած մարդ եմ: Ես արթնանում եմ առավոտյան և միայն մեկ ցանկություն ունեմ՝ քնել: Ես սև հագուստ եմ կրում, սուգ եմ պահում ինքս ինձ համար, սուգ այն մարդու համար, որն այդպես էլ չդարձա:

Ես սիրել եմ և ինձ էլ են սիրել, բայց դա երբեք ժամանակի մեջ չի համընկել:

Ճանճի դարը մեկ օրն է, վարդինը՝ երեք: Կատվի դարը տասներեք տարին է, իսկ սիրո դարը՝ երեք: Եվ ոչինչ չես փոխի: Սկզբում կրքի մեկ տարին է, հետո քնքշանքի և վերջում՝ ձանձրույթի:



Առաջին տարում ասում են՝ եթե դու գնաս ես ինքնասպան կլինեմ: Երկրորդ տարում՝ եթե դու գնաս, ինձ համար ցավոտ կլինի, բայց ես կդիմանամ: Երրորդ տարում ասում են՝ եթե դու գնաս, ես կնշեմ դա շոմպայնով:

Լավագույն տոները նրանք են, որոնք մեր մեջ են կատարվում:

Երջանկությունը գոյություն ունի, պարզից էլ պարզ է՝ դա որևէ մեկի դեմքն է:

Առանց քեզ իմ կյանքը միայն սպասասրահ է:

Ես սափրվում էի ամեն երեկո, որպեսզի Աննային անկողնում համբուրելիս չծակեմ թրաշով: Իսկ հետո, մի անգամ, գիշերը, նա քնած էր (ես առանց նրա ինչ-որ տեղ էի գնացել, վերադարձա առավոտյան, տիպիկ մանր խոզություն էր, որը մենք մեզ թույլ ենք տալիս, որպես արդարացում բերելով ընտանեկան կարգավիճակը), ես չսափրվեցի: Ես մտածեցի, որ սարսափելի ոչինչ չկա, նա նույնիսկ չի նկատի, բայց դա պարզապես նշանակում էր, որ ես նրան այլևս չեմ սիրում:

Ամենաուժեղ սերը չկիսած սերն է: Սիրել մեկի, ով ձեզ է սիրում, նարցիսիզմ է: Սիրել նրան, ով ձեզ չի սիրում, դա է իսկական սերը:


-Դու եկար
-կարծես թե այո...
-Իսկ ինչու չեկար երկուշաբթի և երեքշաբթի...
-Անձրև էր գալիս...
-Ինձ թվում է, ես քեզ հիմա անձրևանոց կնվիրեմ...

Պետք է ընտրել՝ դու կամ ինչ-որ մեկի հետ ապրում ես, կամ որևէ մեկին ցանկանում ես: Չէ որ հնարավոր չէ ցանկանալ այն ինչ ունես:


Ես միևնույնն է կլինեմ քեզ մոտիկ, նույն մոլորակի վրա և կսպասեմ քեզ:

թարգմ. ԱՆի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий