Ինձ խանգարում է նկարդ: Այն չի անհետանում տեսադաշտից: Ոչինչ
վաղուց այդքան հեշտ չէր եղել, ոչինչ չէր տրվել այդպես առանց պայքար, առանց ջարդվելու,
բայց ես չընդունեցի... ոչինչ ինձ չի փոխի, նույնիսկ աշխարհի ամենամեծ սերը և հիասթափությունը
ամենամեծ... եթե ես լինեի հարյուր տարեկան և ունենայի նույն երիտասարդ տեսքը՝ կլինեի
աշխարհի ամենաձանձրալի մարդը... ես ինձ վաղուց այդպիսին եմ զգում և դա ձանձրալի է նույնքան,
որքան սպասելը...թեև դու համոզում ես ինձ, որ ամեն ինչ դեռ առջևում է, որ ես քոնն եմ...որ
առանց քեզ էլ երբեք չի լինելու իմ կյանքը...
... դու չես վերադառնում և գիշերը մատնում է ինձ... ափսոս,
որ բավական գինով չեմ, որ զանգեմ քեզ և պատմեմ օրերիս մասին և ափսոս, որ դու ինքդ երբեք
չես զանգի...և ափսոս, և փառք Աստծո...
Եվ ավելի շատ դու ես իմը, քան ես ինքս...
Իսկ ես քեզ նամակներ եմ գրել... շատ երկար ու շատ սենտիմենտալ
նամակներ, որոնք քեզ չեն հասել... դրանք կորել են ժամանկի մեջ, ինչպես ես... դու երազում
ինձ մեծ սլաքներով ժամացույց նվիրեցիր՝ ակնարկելով, որ կորցրել ենք մեր ժամանակը, որ
հիմա ուրիշներինը լինելու օրեր են... օրերը անցնում են... շուտով իմ ծննդյան օրն է
և դու չես շնորհավորի ինձ...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий