Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком հիշել. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հիշել. Показать все сообщения

суббота, 12 апреля 2014 г.

Դու երբեք նրան չես մոռանա...















Դու երբեք նրան չես մոռանա...
Եվ չես հիշի նրան ինչպես ինձ ես հիշում
Նա եղել է քոնը ամբողջությամբ
Իսկ ես վաղուց ստվեր եմ քո գրպանում

Դու երբեք նրան չես մոռանա...
Եթե նույնիսկ այրվես ամբողջությամբ
Քո մոխիրը նրան կուզի գտնել
Ես` քո այրված ձեռքը անփորձության

Դու երբեք նրան չես մոռանա...
Նա է քո կինը, քո սերը և քո մուսան
Ես մի հարբած օրվա կարոտդ, սուտդ, վկադ...
Ոչինչ եթերային, ոչ մի գրելու բան...

Դու երբեք նրան չես մոռանա...
Ես երբեք այդպես չեմ հիշի քեզ...
Նա եղել է քոնը ամբողջությամբ,
Ես մի հարբած օր եմ նվիրել քեզ... 

понедельник, 24 марта 2014 г.

Ես կհիշեմ քեզ...




















Ես կհիշեմ քեզ իմ ծեր ագռավ,
Աշխարհի բոլոր երկինքների տակ,
 Համբուրգի բոլոր կամուրջների վրա,
Երբ թվա, թե կորել ենք օրերում բարակ…
Փարիզի բոլոր նեղ փողոցներում…
Ես կհիշեմ քեզ, իմ ծեր ագռավ,
Չիկագոյի երկնաքերերի տանիքներին,
Անգամ անքեզ մնալով…մնալով ետևում…
Լոնդոնում` Բիգ Բենի տակ…
Մոնմարտրի նկարիչների կողքին…
Նրանք կնկարեն ինձ սև թևերով,
Եթե ես հանկարծ մոռնամ քեզ…
Մենք կքայլենք, կթռչենք, կվազենք, իմ ծեր ագռավ,
Երևանում` գիշերներում մութ,
Կղզիներում բոլոր մեծ ջրերի…
Շտապող մարդկանց քայլերի կողքին…
Մենք կքայլենք, կթռչենք, կվազենք, իմ սև ագռավ…


Անի Մաղաքյան