Ինձ բավական է անունդ տեսնել
և շնչել օդը ծանոթ քաղաքի...
Մեր միջև Սողոմոն Իմաստուն
է պետք,
քեզ՝ գուցե <<ոչինչ>> մի աններելի...
Այս գիշեր նորից ամպրոպ էր,
անձրև...
Աշնան նույն երգը հին ու ձանձրալի,
Մենք իրար այնքան հարազատ
էինք,
Հիմա ոչինչ է կապը անցյալի...
Եվ երազներից տխուրն ամենա
Այն է, որում մենք երջանիկ
էինք...
Ինձ բավական է անունդ տեսնել...
Եվ չլինել քեզ ոչ կին, ոչ
ընկեր...
Իմանալ, որ կաս աշխարհում
մի Տեղ,
Եվ այդ Տեղին միշտ անհաղորդ
լինել,
Փոշոտ քաղաքի մայթերը չափել...
Հետևել սրտիս, դառնալ անծանոթ...
Տերևների մեջ թափառող կարոտ...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий