Օրը անցել է անքեզ...արդեն
անցել է...
Փողոցում մի մարդ ինձանից
ճանապարհ հարցրեց,
Ես քո տան տեղը բացատրեցի...նա
գնաց...
Ես ինքս ինձ ասացի ՝ լաց չլինես...
Դու նորից մոռացար...
Մոռացար խնայել ինձ մի քիչ...
Եվ հիմա ես շփոթվել եմ ցավից...
Կտրեցի մազերս, սիրելիս...
Քո այդքան սիրելի, երկար...
Դու դրանք էլ երբեք չես շոյի,
բայց չես էլ նեղանա, որ չկան...
Ես այնպես էի ուզում գրկել
քեզ...
Այն օրը մռայլ, անձրևոտ, գալ
քեզ մոտ...
Անտեսել մայթերի փոշին...
Մոռանալ ցույցերի մասին...
Մոռանալ վարդերն անճաշակ,
դեղին...
Հիմա, քեզ տեսնելիս մտովի
կապում եմ թևերս...
Թռչելու համար են դրանք...
թե բացեմ, էլ բռնել չի լինի...
Կարճամազ եմ հիմա, սիրելիս...
Փետուրների նման թափվում են
մազերս...
Աչքերիս մեջ առավոտներ են
թաց...
Լվա ձեռքերդ թարթիչներիս ցողով...
Ես այն ծառի նման օրորվում
եմ...
Եվ այն կակաչի պես՝ պոկած
թերթիկներով...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий