Երբ մեկին թևեր ես տալիս, նա անպայման թռչում է քո ձեռքերից
…
●●●
Ես հրեշտակին թևեր տվեցի, որ կողքիս լինի, իսկ քեզ ազատության
թևեր եմ տալիս, որ միասին ճախրենք ընդարձակ հորիզոններում և երբ քո սպիտակ փափուկ թևերը
հոգնեն մենք կհանգրվանենք բարի տանիքներին և դու կպատմես ինձ քո կարդացած բազմաթիվ
սիրավեպերից մեկը, բայց այն անպայման երջանիկ ավարտ կունենա: Մենք գոհ ու երջանիկ կլինենք՝
լի երազանքներով… Եվ ես կհավատամ դրանց ու քեզ կհավատամ, որովհետև դու չես դավաճանում
նրան, ով հավատարիմ է քեզ…
Ես հետո կհասկանամ, որ ժպիտը կամ ծիծաղը համակրանքի առաջին
դրսևորումներն են, իսկ այն ժամանակ ինձ համար անլուրջ էր այն ամենն, ինչ ծիծաղ էր առաջացնում:
●●●
ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը…
●●●
●●●
ես միշտ մտածել եմ, որ եթե հիվանդ լինեմ դու գարուն կնկարես իմ հիվանդասենյակի պատուհանին, կամ ասֆալտին ջրաշուշաններ կցանես, բայց դու հիմա գնում ես…, որ գաս վաղը… իսկ եթե վաղը չլինի՞…
●●●
… հրաժեշտը մեկն է միայն` ցավոտը ամենից, միացումներն են կարճ ու առաձին-անջատ… ժամանակը չի երկարի ու դանդաղ չի ընթանա , միևնույնն է, թե որքան դեռ կնստենք այսպես, վեր կաց ու հեռացիր այնպես, ասես հիմա ոչինչ արտասովոր չի տանջում քո հոգին… ոչ մի կասկած անկիրք, ոչ մի չասված խոսքեր…
●●●
մեզ միության համար հարկավոր է գնալ…
●●●
Անժամ ու անտուն քո կարոտն է դարձել ինձ ուղեկից...
●●●
Եվ լուռ հեռանում է թաղման թափորն իմ անցյալի...
●●●
Սրբիր ձեռքերդ մեղքից իմ արյան, ես աղոթում եմ քո մաքրության մեջ և հասկանալու համար հիմա քեզ մի անմեղ բառ է պակասում միայն…ու մի այրող դեմք աչքերիդ առաջ…
●●●
Դու մի հարվածով թռչնավարի կտցում ես վերջին ձայներն իմ ափից ու հավատացնում, որ քո սպասման խուլ անապատում հավերժացած եմ…
●●●
իմ երջանկության համար պետք չեղար, թեև հավերժ ես իմ թախիծի մեջ…
●●●
Ես հեռացողի իմ հիմար դերով էլի քեզ դարձրի հենակ իմ մահճին, այս անգամ հաստատ մոռացել էիր, որ հեռանալս միշտ ձև է եղել ու ես կամ` աներեսի պես գամված անցյալիդ ու ներկայիդ ծուռ :
●●●
Արևը էլի երես չի տալիս… Դու կգաս էլի..ես երես կառնեմ ու կլավանամ ... կհիասթափվես …
●●●
Մեկը մի օրխոսում էր, թեորքան կարճ էկյանքը, որ պետք է ամեն վայրկյանմտածել կյանքիմասին։ Նա էդպեսէլ չի հասկանա, որ այդպես ավելի շատ մտածում են մահվանմասին։<<;Կյանքը կարճ է
>> նշանակում է՝ <<մահը մոտ է>>։
●●●
Սև չէր իմտան կատուն, բայց նավս էր շնչում անիծվածը... Ես սնահավատ ուանհավատ արդեն, չարացա անտեղի ու ներկեցի կատվիս սևով... Եվ ով
տեսավ խաչակնքեց...
●●●
Իսկ կատուս մեղք չուներ. թեև մկան ուզածը մեծ բան չէր, բայց կատուն էլ ընդհամենը կուշտ փոր էր երազում...
●●●
Քո խորհրդից ու քեզանից հեռացած` կգամ, կմաքրեմ կրծքիցդ ծորացող արյունը ու կխոստանամ ապրել ...
●●●
ես շարունակ պատմում էի նրան այն հեքիաթային քաղաքի մասին, որտեղ գիշերները մութ են ավելի քան նրա սև աչքերը և փողոցներն ամային են ավելի քան իմ հոգին...
●●●
Երբ չկաս, երբ անիմաստ հարբում եմ, չգիտեմ էլ ով հերթական մեղքն է փաթաթում իմ ու իր վզին, այստեղ՝ քո տեղում, ի հեճուկս քեզ...
●●●
նոր վարագույրները դեռևս նոր կյանք չեն...
●●●
այսօր արի, ապտակիր, թե ուրիշի տեսնես կողքիս, բայց մի գնա, որ սթափվեմ, որ նկարեմ նորից, որ քեզ նկարեմ...
●●●
Եվ այն նույն պահին, երբ այգում պտտվում էի կարուսելի վրա, ես կհասկանամ, որ լռության ու պատկերների մեջ կյանքն ավելի բովանդակալից է, քան հին ու կրկնվող բառերի կողքին...
●●●
Վերջապես կհասկանամ, որ երջանկությունը անընդմեջ թրթռացող սիրտը չէ, այլ հանգստությունը, խաղաղությունը և ձիեր ու կատուներ նկարող ձեռքերը...
●●●
Կարուսելը կանգնեց, ես նայեցի ծեր պահակին ու հասկացա, որ աշխարհի ամենաբարի մարդիկ խաղալիք սարքողներն են...
●●●
ինչու չկան ծիծեռնակները, և երբ նրանք գալիս են ճնճղուկները մի տեսակ խեղճանում, անտեսվում են:
●●●
Մեր գյուղում մի մարդ է եղել, նա մահացել է ճիշտ այն օրը, երբ ես ծնվել եմ, երկուսիս համար էլ նույն 19 տարին է անցել, բայց դա իմ կյանքի համար շատ քիչ է, իսկ նրա մահվան համար այնքան շատ, որ նույնիսկ հարազատները չեն հիշում:
●●●
Սև կատվի քո դերից եմ հոգնել, ու սառած իմ կերպից եմ հոգնել… չգիտեմ ինչքան դեռ կապրես, քո ապրած կեղծից եմ հոգնել… իմ այսքան շատ գրված երկերի հանգերից ու ռիթմից եմ հոգնել…
●●●
չգիտեմ որքան դեռ կանցնի որ հասնեմ փախած-կորածին , իմ չապրած օրերին որ հասնեմ ու չապրած հույզերին, լույսերին , սպասվող ցավերին գամ փարվեմ…
●●●
Մայրս երբեք չի ասում, թե ինչպես է, նա նախընտրում է իմ մասին իմանալ` ինչ եմ հագել, ինչ եմ կերել, ում եմ հանդիպել: Ուզում է իմանալ այն ամենն ինչի վրա ես վաղուց ուշադրություն չեմ դարձնում:
●●●
…Ծորակից ջուրը կաթ-կաթ` ուղեղիս վրա… Ալարում եմ փակել… Ինչպես ալարում եմ սիրել քեզ այն օրերին, երբ անցած գնացած մի քանի ուրվական այցելում են հիվանդիս ` վերջնական տապալելու համար…
●●●
Իսկ ես ալարում եմ մոռանալ քեզ,
որովհետև
ալարում
եմ
մտածել
մեկ
այլ
բանի
մասին,
որ
գուցե
ավելի
քիչ
ջանքեր
պահանջեր
ուղեղիցս…
●●●
Շունս լալիս է,
թեև
մի
հեռու
օր
ինչ-որ մեկը ասել է,
թե
կենդանիները բնազդակիր մարմիններ են` զուրկ բանականությունից… Նա լալիս է մի քիչ, հետո ուժասպառ քնում շեմքին պառկած… Եվ թեև ես պահում եմ նրան մարմնական` 13 և հոգևոր
230 երկար
տարիներ,
բայց
նա
ինձ
համար
երբեք
այդքան
չի
տխրել…
●●●
Ես ներել եմ քեզ,
դու
ինքդ
էլ
գիտես,
որ
չներելով
ապրելն
ավելի
դժվար
է,
քան
չներված
ապրելը,
բայց
մոռանալ
չեմ
կարողանում:
●●●
Շատ եմ ուզում մոռանալ,
թեև
միլիոնավոր մարդիկ աշխարում սկլերոզի դեմ են բուժվում, իսկ ես շարունակ մոռանում եմ…
●●●
Հավատալը
դժվար
չէ,
չհավատալն
է
հեշտ…
Իսկ
ես
վախենում
եմ
անհավատներից ու ինձանից…
●●●
Դու նայում էիր շանս ու ասում
` տեսնես
ինչ
է
մտածում
հիմա…
Հետո
նայում
էիր
ինձ
ու
քեզ
թվում
էր,
թե
հասկանում
ես
այն
ամենն
ինչ
մտածում
եմ,
որովհետև
խոսել
գիտեմ…
Իսկ
ես
իրականում
միայն
մլավել
եմ
անուժ,
ես
չեմ
խոսել
երբեք…
●●●
… Եվ մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին և կհագնեք
իմ դեմքը. Երևի գունատ, կամ սև…
●●●
…Ու
պաստառապատ
հիմար
քաղաքի
ստվերների
մեջ
ես
կթաքցնեմ
իմ
գողացածը`
այն
, ինչ
ստացվեց
ձեռք
գցել
մի
օր…
ես
կթաքցնեմ
միայն
մի
մաքուր,
չեղծված
մի
ՊԱՏ…
Եվ ընդամենը…
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий