Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 21 августа 2012 г.

Սարքովի մայրամուտ ...


Մենք նստել էինք տանիքի եզրին, շուրջը երկինքն էր մգանում կամաց, մեր փետուրներից կախվել էր մի կյանք, մի գունատ արև և մի սփոփանք… մենք նայում էինք գունյներին հեռվի, մեզ օրորում էր հովը երեկվա… ու հիշում էինք երեկվա գինին, մեր հարբած ներկան` կտրված շղթա… ոչ ոք չգիտեր տեղը մեր բախտի, այն թաքնվել էր տանիքի վրա… Դու սարքել էիր մայրամուտ մի տաք, ես սարքել էի հավատե մի ցանց…
Այդ մայրամուտը դաջվել էր պատին և գույներն էին մեզանից հոգնել, սպասում էին նոր այգաբացի ու  չգիտեին, թե ինչ ենք կորցրել… սեր էր երևի  կրակվում վերում, և թափվում էին կայծերը նրա, մենք էինք էլի այրվում ու այրվում` մերկ փետուրներով գրկելով իրար… դու սարքել էիր մայրամուտ մի տաք, ես սարքել էի հավատե մի ցանց, մեզ դեռ հիշում էր հովը երեկվա, բայց մեր հետքերն էր հավիտյան կորցրած… Անի Մաղաքյան 

Комментариев нет:

Отправить комментарий