Поиск по этому блогу

вторник, 21 августа 2012 г.

Երազների մեջ…


Նա քնել է այնքան հանգիստ ու անվրդով, որ թվում է, թե աշխարհն է քնած հիմա, նրա բարակ կոպերի տակ…
Հանդարտությամբ մեծ աստղերի և մեղմ շնչով քամիների` նա իր բարձն է ամուր գրկել ու պատմում է հիմա նրան թաքուն տեսած երազները իր մանկական… անմեղույամբ մի նախաստեղծ` նա շարժում է  փոքրիկ-փոքրիկ ձեռքերը իր և մի քանի ակնթարթով բացում աչքերն ու զարմանում, որ հրաշքով կամ մոգությամբ ձեռքերը իր դիպան իր իսկ փափուկ այտին… և քնում է էլի ասես սպասելով նոր հրաշքի…
Ես նստած եմ նրա դիմաց, հետևում եմ այդ ամենին և թևեր են աճում ասես իմ կռացած մեջքի վրա… Եվ նույն սիրով իմ նախամոր ու խենթության հասնող տենչով, համբուրում եմ երազներից տաքուկ նրա ճակատն ու ձեռքերը և հասկանում` աշխարհում կա և սեր, և կյանք, կան գարուններ ու արևներ կարմիր ու տաք, կան ժպիտներ, կա երազանք` այս ամենն է հիմա ննջում նրա սիրուն կոպերի տակ… Անի Մաղաքյան 

Комментариев нет:

Отправить комментарий