**********
Անժամ ու անտուն քո կարոտն է դարձել ինձ ուղեկից...
Եվ լուռ հեռանում է թաղման թափորն իմ անցյալի...
Անտուն ու անկիրք նամակներից հետո ես հույզեր եմ փնտրում առանց քո աչքերի և ուզում դառնալ բույրը քո շուրթերի և շշուկներ լինեմ ապագայի...
Անձայն ու անտեղի զանգերի ընդհատումից գոռում են ձայները անծանոթների և կանչում ինձ հեռուն` անքեզ, անարև հեռուն...
Ես անքեզ եմ եղել և չեմ ապրել կարծես...
Ու օտարի մի ձեռք ինձ է պարզել իր սիրտը...
Բայց փնտրել եմ ես քեզ, թեև քեզ չգիտեմ...
Փնտրել եմ ես երկար անկիրք ձեռքերի մեջ մարդկանց...Ու գտել եմ հիմա` նամակներում հուշի և զանգերում ընդհատ...
Ու կլինի արև ու կգա մեղմ անձրև, երբ գտնեմ ես օթևան քո տաք ափերի մեջ...
******************
Սրբիր ձեռքերդ մեղքից իմ արյան, ես աղոթում եմ քո մաքրության մեջ և հասկանալու համար հիմա քեզ մի անմեղ բառ է պակասում միայն…ու մի այրող դեմք աչքերիդ առաջ…
Ես հավատում եմ քո կիսատ հույսին և կիսատ կանչիդ արձագանք տալիս… Դու մի հարվածով թռչնավարի կտցում ես վերջին ձայներն իմ ափից ու հավատացնում, որ քո սպասման խուլ անապատում հավերժացած եմ…
Դու մի մտածիր թե գիշերները ես քնում եմ քո դժբախտության հետ անհանգիստ, և մի մտածիր, որ երջանիկ եմ քո կիսատ գործով, իմ երջանկության համար պետք չեղար, թեև հավերժ ես իմ թախիծի մեջ…
Սրբիր ձեռքերդ մեղքից իմ արյան, հավատներդ պահիր նրա համար միայն. ես գիշեր եմ միայն կամ առավոտ անծայր…
Օրերումդ չնկարված էտյուդներից բացի կան չսիրված սերեր ու կարոտներ չապրած…Սրբիր ձեռքերդ մեղքից իմ արյան , որ շոշափես կտավն ու վրձինը զգաս…
*****************
Զը՞նգ….զըրը՞նգ… հարցական բացականչությամբ զանգում է
հեռախոսս ու հիշեցնում վաղուց մոռացվաց ողջույնի բառերն ու բնազդաբար կրկնվող ` բա ուրիշ ի՞նչ կա-ն:
Ես հեռացողի իմ հիմար դերով էլի քեզ դարձրի հենակ իմ մահճին, այս անգամ հաստատ մոռացել էիր, որ հեռանալս միշտ ձև է եղել ու ես կամ` աներեսի պես գամված անցյալիդ ու ներկայիդ ծուռ :
Զը՞նգ…Զըրը՞նգ … Հարցնում է նորից , ու ես չգիտեմ ինչ պատասխանեմ քո միակ հարցին ` ո՞նց ես…բարի լույս…
Բայց ինչու՞ ես միշտ բարի լույս ասում… գուցե իմ մահճին գամվածի համար տարօրինակ է այգաբաց երգելն ու կարոտելը… ու կարոտելը…
Արևը էլի երես չի տալիս… Դու կգաս էլի..ես երես կառնեմ ու կլավանամ ... կհիասթափվես …
Ու հեռացողի իմ հիմար դեմքով էլի կմնամ առանց սպասող , առանց ուղեկից, առանց ոչնչի…
Նորից կգամվեմ… տեղում կգամվեմ … կսպասեմ էլի` ժպտաս ինձ համար ..ու երես կառնեմ…կնվիրվեմ քեզ, կդառնամ հաստատ, անփոփոխ, կայուն ու կլավանամ… կհիասթափվես …
Զը՞նգ… Զըրը՞նգ … կհարցնի համառ… ու ես կուրանամ այն կորուստը մեծ, որ ինձ նվիրեց քեզ ու հեռացավ…
Ու հեռացողի իր հիմար դեմքով էլի ինձ դարձրեց հենակ իր մահճին … նորից գամվեցի…տեղում գամվեցի
…
Комментариев нет:
Отправить комментарий