Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

четверг, 21 июня 2012 г.

Էտյուդներ


Թող մեղեդու ոչ մի հնչյուն ինձ քեզանից չբաժանի, ինչպես հնում, քեզ մոտ եկող հնչյունները դավադրաբար շղթայեցին  իմ մտքերը և քայլերդ ինձ մոտ բերող:
Թող ձեռքերս ամուր պահեն քո տղային և մոռանան, որ աշխարհում բացի մեզնից ուրիշն էլ է լուռ սպասում  վերադարձիդ:
Իմ մեջ հիմա ուրիշինն են տողերը ջերմ և անսկզբ իմ վախճանն է կապել էլի ուղիս դարձի, բայց ակնհայտ ճանապարհը ամեն անգամ չէ ճիշտ լինում և փակուղին ամեն անգամ չէ, որ ելքեր չի ունենում:
Թող որ նորից ես թափառեմ քո հետքերով անվերադարձ, թող կորցնեմ ես ինձ էլի քո թևերի ամրության մեջ: Թող ընդունեմ հեռանալդ , որպես սկիզբ վերադարձի: Այլ կերպ ինքս կկորցնեմ ուղիները և առագաստ դարձած էլի կխարսխվեմ այն ցամաքած հավատների հին ամրոցին, որ ապաստան տվեց մի օր հեռացողին:
Դու ինձ էլի չես կարոտել, թեև մի օր ակնարկեցիր, թե օրերդ իմ կարոտով ես արբեցնում, բայց թող երբեք չմոռանանք, որ աշխարհում մեզնից բացի ուրիշներն են սպասում նաև մեր տունդարձին …
Ես բառեր եմ գտնում էլի երգերի մեջ, որ մեզ համար չեն գրված եղել ու մեր կյանքից մասնիկ չունեն…Բայց մեղեդու ոչ մի հնչյուն թող ինձ այսօր չբաժանի քո ափերից, որ ձեռքերս ամուր պահեն քո տղային և մոռանանք մի պահ միայն, որ ուրիշն է լուռ սպասում վերադարձիդ…

***

Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ…
Մի հատ արև մնաց ու այգիներ բազում:
Ո՞վ էր, ասա , մեր ձեռքերում քնած, ու՞մ արևն է մարել մեր ձեռքերում:
Մեր միջև անքուն կարոտ մնաց մի հատ, մի հատ ամպրոպ մնաց, մի  իրիկուն:
Ես չդրաձա երբեք կորուստ անվերադարձ, ու չուզեցի  լինել հավերժ կողքիդ:
Գտել եմ ես քեզ ուրիշ գրկում տաքուկ հիմա ու չեմ ուզում մնաս առանց նրասրտի:
Անքուն երազ մնաց մեր արանքում միայն, մի հատ արև մնաց ու մի կիսատ կորուստ…
Եվ ինչու՞ է հիմա կյանքը լռել, ու ինչու՞ է այսպես կապվել ուղիս, երբ դու քո ձեռքերով նոր ուղի ես հարթել ու գնում ես առանց հին մեղքերիս…
Քո աչքերի համար էլ սուտ կարոտ չկա ու չմնաց անգամ անկեղծ բառը վերջին, քանզի վերջ չմնաց ու ավարտներ չկան մեր անընդհատ իրեն կրկնող բախտին…
Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ, մի հատ արև մնաց ու անավարտ կորուստ, դու չուզեցիր լինել իմ կորուստն հերթական, բայց չուզեցիր լինել հավերժ կողքիս…


 ***
                                                                                                                                
Եվ օրերի հիմար, անռիթմ ընթացքի մեջ մենք կկորցնենք այն մի բուռ կարոտը, որ պահում էր մեզ միասին… Ու կստացվի նորից, որ հավատարմության մասին անգամ հեռու-մոտավոր գաղափար չունենք… Էլ ում ենք պետք…. Երջանկության մասին նույքան քիչ ենք հոգում, որքան մեր ոտքերի ու ձեռքերի…
Եվ օրերի հիմար, անռիթմ ընթացքի մեջ մենք կկորցնենք այն մի ափ հուշը, որը կապում էր մեզ…
Ու կստացվի նորից, որ սեր չկար մեր մեջ, որ զղջում էր ամեն ժամը ու աչքերն են խաբել հենց սկզբից… Էլ ում ենք պետք …
Կգամ, կգնամ… կտեսնեմ ու կփակեմ աչքերս… տեսնելն արդեն ցավ է, որովհետև երկար, շատ երկար օրեր շարունակ անռիթմ, հիմար ժամերի մեջ ախմախ ապրած 2 կատու  խաբեցին իրար…

***
Քո  ափերի  խորքում  ապրող  մարդիկ  զուրկ  են  եղել  երազներից  անգույն,  բայց  տեսե՞լ  ես, ասա,  քո  երազներում  ինձ,  թե  ես  եմ  քեզ  հանդիպել  ուրիշ  երազներում…  դու  քեզ  չես իմացել,  չես  ճանաչել  դու   քեզ…  ինձանում  ես  միշտ  եսդ  հայտանգործել  ու  թե  լաց  ես  եղել, համբուրել   եմ  ես  քեզ,  որ  քեզանից  քեզ  տամ  ու  մաքրվեմ  այդպես…  Բայց  դու  ամեն անգամ  ավելի  ես  իմը,  ու  ավել  ես  դու  քեզ  կորցնում  իմ  մեջ ….  Մի մոլորվիր  հիմա… գիշերն  է  մեղավոր,  վաղն  ամեն  ինչ  նորից   կլինի  հին  ու  ծեր …  Առավոտը  էլի  սեր  չի թողնի  հոգում…  Բայց   դու  ամեն  անգամ  ավելի  ես  իմը,  ու  ավելի  շատ  ես  դու  խճճվում իմ մեջ  և  մաքրելու  համար  հարկավոր  է  հինը , որ  գաս  լաց  լինես,  ես  քեզանից  քեզ  տամ  ու մաքրվեմ  այդպես…

***
Թող աշունը նորից իր գույները փռի իմ աչքերինքո կարոտը այդպես մշուշվում է ասես, մեղմանում է մի քիչԵս հիշում եմ նորից ծաղիկներն անձրոտ ու անձրևոտ հոգիդ... 
Թող աշունը նորից մեզ մշուշներ բերի ու խոստանա արևԵս քեզանով էլի կապրեմ անվերջ-անվերջ ու չեմ ուզի ոչինչմիայն թե դու լինես, այսպես մեղմ, իրական, այսպես հավատարիմ
Թող աշունը միայն անձրևներ նվիրի ու քամիներ օտար, ես իմ սիրտը վաղուց ջերմացրել եմ այնտեղ, որտեղ քոնն է շրջում: Ես արևոտ ու թույլ իմ ձեռքերը գտա քո ձեռքերում ամուր, էլ չեմ ուզում ոչինչմիայն թե դու լինես այսպես լուռ, սրտամոտ, այսպես վստահելի:
Թող աշունը էլի մեզ մոռանա այնտեղ, ուր անձրևներ չկան, իմ օրերը այդպես գարուններ են դառնում ու հույսեր են գտնումԵս քո շունչն եմ այսօր ու ստվերն ես դու իմ, էլ չեմ ուզում ոչինչմիայն թե դու լինես այսպես հեշտ, հարազատ, այսպես անկրկնելի
Թող աշունը մեզնից թողնի ստվերները խոնավ, ես հոգնել եմ արդեն թաց աչքերի ցավիցԵս գարնան հետ կգամ ու թե դառնաս օտար կձմեռեմ անհայտ հեռուներում մութիԵս անձրև եմ հիմա ու ցողում եմ քնքուշ ծաղիկները սիրո... Ես քո շնչով կապրեմ անվերջ-անվերջ ու չեմ ուզի ոչինչ, միայն թե դու լինես այսպես տաք, հարազատ, այսպես իմը լինես

***
Երբ մեկն ինձ գիշերային պարտեզներ նվիրի, ես լուսաբաց կդառնամ ծաղիկներիս համար: Ես գիշեր եմ հիմա և գիշեր են դարձել անուրջներս դատարկ
Ի՞նչ հույսով ես եկել իմ պարտեզը գարնան, ի՞նչ աշուն ես բերելՈւ՞մ ձեռքերն ես տնկել այս անբերք հողում, ի՞նչ հույսով ես տնկել
Ու՞մ մազերն ես շոյելՈւ՞մ աչքերն ես գովել, ի՞նչ ես տվել նրանց, ի՞նչ հույսով ես տվել
Կան աշխարհում տարբեր եղանակներ, շաբաթվա օրեր, ո՞րն է քոնը, որի՞ց հետո գամ ես, ի՞նչ բերեմ ինձ հետ, ի՞նչ հույսով բերեմ
Ինչու՞ եկար իմ պարտեզը գարնան, ինչու՞ աշուն բերիրՈւ՞մ համար ծաղիկներս տարա և ի՞նչ հուսյով տարար
Ու ձեռքեր աճեցին, դարձան մոր օրորոց ու հոր հպարտ հայացքՀետո իմ պարտեզը քո բալիկը տարավ, բայց ի՞նչ հույսով տարավ. խոր աշուն էր այնտեղհուսամերկ էր արդեն իմ գարունը

***
...Մեր կատուն հանդարտ մրափում է վառարանի կողքին...
Ես վերընթերցում եմ էտյուդների մեր սիրելի ժողովածուն...
Դու ներս ես մտնում ձյան մեջ կորած, սառած ձեռքերդ պահում ես վառարանին մոտ, մի քանի կտոր փայտ ես գցում վառարանի մեջ... Հետո մոտենում ես ինձ, նստում ես կողքիս, և ես փորձում եմ քո ուժեղ ձեռքերը տաքացնել ափերիս մեջ... Դրսում ձմեռը թանձր ձյուն է դրել, բայց շարունակում է գալ...
Դու վերցնում ես գիրքն ու ինձ համար կարդում ես քո սիրելի էտյուդները...
Ձայնդ խառնվում է երազներիս և ես ապահով քնում եմ` գլուխս ծնկներիդ...
Դու դեռ երկար արթուն ես մնում, մինչ ուշ գիշեր հսկում ես քունս...
Առավոտյան արթնանում եմ տոթ մայրաքաղաքում 8րդ հարկի իմ բնակարանը լռում է նորից...


***
Այնտեղ, որտեղ արևը երբեք մայր չի մտնում, որտեղ լուսինը վաղուց պաշտոնաթող է եղել, իմ դավաճանված հույսերն էլի հավատ են փնտրում քեզ համար...
Ես հունցում եմ սպասումներս և սեր եմ քանդակում խմորից... Բայց ժամանակը ճաքեր է առաջացնում իմ քանդակի վրա... Փրկիր այն ինչ ունենք, ինչն այդքան փխրուն է... Մի տա ինձ ուրիշի և մի թողնի, որ կապեն ձեռքերս ոսկե շխթաներով. ես մեր խրճիթն եմ ուզում... Մեր ոտաբոբիկ երազները կապել են մեզ իրարից, բայց դեռ չեն միացրել, մենք դեռ օտար ենք... Ո՞վ եմ... Ո՞վ ես... Ամուր պահիր ինձ, ես քամի եմ հաճախ, երբեմն օդ, մեկ-մեկ անձրև... Ես արձակում եմ թևերս  ու ցած եմ ընկնում, պարզապես ամուր պահիր, որովհետև ես մեր խրճիթն եմ ուզում այտեղ, որտեղ երբեք արևը մայր չի մտնում, որտեղ վաղուց պաշտոնաթող է եղել լուսինը , որտեղ իմ դավաճանված հույսերը հավատներ են գտել մեզ համար... 

***
Իմ անհավատ օրերի արևոտ պարտքն եմ մարում քո աչքերի մեջ և փորձում եմ բաց չթողնել այն ստվերը, որ կապում է մեզ...
Ինչ-որ հեռու մի տեղ թանձր ձյուն է դրել երկինքը, իսկ մենք դեռ շոգում ենք, քաղաքի արվարձաններում տոթ...
Արի գնանք, փախչենք բոլորից... Թող անմեզ մնան ամենքն ու ամենը... Արի պարզապես գնանքն այն ձյունառատ վայրերը որտեղ դեռ ոչ ոք չի եղել, որտեղ մեզ են սպասում բարի պնգվինները և ծանրաքայլ սպիտակ արջերը... Նրանցից սովորելու շատ բան ունենք...
Նրանք երբեք կատու և սկյուռ չեն տեսել... Մենք կպատմենք նրանց այդ հեքիաթը և կսովորեցնենք պնդուկներ հավաքել անգամ անծառ ու անհոգի ձյուների մեջ...

Комментариев нет:

Отправить комментарий