Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ…
Մի հատ արև մնաց ու այգիներ բազում:
Ո՞վ էր, ասա , մեր ձեռքերում քնած, ու՞մ արևն է մարել մեր ձեռքերում:
Մեր միջև անքուն կարոտ մնաց մի հատ, մի հատ ամպրոպ մնաց, մի իրիկուն:
Ես չդրաձա երբեք կորուստ անվերադարձ, ու չուզեցի լինել հավերժ կողքիդ:
Գտել եմ ես քեզ ուրիշ գրկում տաքուկ հիմա ու չեմ ուզում մնաս առանց նրա սրտի:
Անքուն երազ մնաց մեր արանքում միայն, մի հատ արև մնաց ու մի կիսատ կորուստ…
Եվ ինչու՞ է հիմա կյանքը լռել, ու ինչու՞ է այսպես կապվել ուղիս, երբ դու քո ձեռքերով նոր ուղի ես հարթել ու գնում ես առանց հին մեղքերիս…
Քո աչքերի համար էլ սուտ կարոտ չկա ու չմնաց անգամ անկեղծ բառը վերջին, քանզի վերջ չմնաց ու ավարտներ չկան մեր անընդհատ իրեն կրկնող բախտին…
Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ, մի հատ արև մնաց ու անավարտ կորուստ, դու չուզեցիր լինել իմ կորուստն հերթական, բայց չուզեցիր լինել հավերժ կողքիս…
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий