Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 9 июня 2015 г.

... դու գալիս ես...Լիանա Վանեսյան


Դու գալիս ես զգույշ, ամեն անգամ կամաց, ու կտավներդ շարում գիտակցությանս մեջ…. Իմ կյանքից ուրիշ, ինձանից անկախ, ապրում ես, քայլում, ծխում, նկարում….աղջիկներ են լինում….շատ հաճախ սիրուն…վառում են, ծխում…..հետո ինչպես ամեն տեղ, դու իմ գլխում էլ մենակ ես մնում…լցնում ես գինին, անզգուշորեն ոտքով շուռ տալիս, ու գրողի տարած ապուշ սենյակը կարմրում է հայհոյանքներդ հազիվ կուլ տալով…..դու քնում ես հետո…քեզ արթնացնում է կամ իմ կարոտը, կամ իմ լացի ձայնը, կամ էլ եսիմ ով….դու վրձնի սովոր քո տաք մատներով հավաքում ես կոտրված շշի մանր կտորները….ու դրանից է, որ ես հետո շոյում եմ քո ձեռքերը, ու դեժավյուի մշուշը գլխումս ինքս էլ չեմ հիշում, թե ինչի համար….գնա իմ գլխից…. թող անվերջանալի շրջապտույտի մեջ ուրիշները լինեն նաև… ես նրանց պատմեմ, որ նկարիչները տուն չեն ունենում… …մենակ թե գնալուց մի քիչ բաց թող դուռը, որ հարբած մի օր կամ երբ որ ուզես իմ կամքից անկախ, ինձ հակառակ իբր հետ վերադառնաս,….շրջես սենյակով, նստես հատակին, ձեռքով դիպչես կտավներիդ, երբ համեզվես չեն չորացել ժպտաս, ասես` էլի կգամ…ու ես հետո ինքս էլ զարմացած շոյեմ, ջերմացնեմ քո ներկոտ, գինոտ ձեռքերը….հիմա գնա…ազատիր ինձ այս մեծ աղմուկից, բայց մի մոռանա կիսաբաց դռան մասին, որովհետև թեև ես հոգնել եմ օվկիանոսի մեջ լուցկու հատիկով հրդեհ վառելու անմիտ փորձերից, թեև ես խլացել եմ վաղուց քեզ հետ եկող այս մեծ աղմուկից, բայց քեզանից հետո իմ կյանքից ջրհորի ձայն է գալիս` թվում է բարձր ու զրնգուն, իսկ ներսից դատարկ փուչ ու հուսահատ….

Комментариев нет:

Отправить комментарий