Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 31 мая 2011 г.

մտքափնջեր / Անի Մաղաքյան

◊◊◊◊◊

Եվ կորստի ցավից և գիտակցված անկարողության դառնությունից մենք կծերանանք հարյուր տարով ու հրեշտակներ կդառնանք... 

◊◊◊◊◊

Հյուրասենյակիս մեղրահոտ պատերը դատարկ են ` ոչ թե որովհետև կախելու ոչինչ չունեմ, այլ պարզապես չեմ ուզում որևէ այլ, օտար իր գողանա այն բույրն ու գույնը, որ իրենց մեջ ունեն պատերը: 

 

◊◊◊◊◊

Ու այն երեխաները, որ չլցրեցին իմ տունն աղմուկով շարունակ երազում են այցելում ինձ ու հիշեցնում, որ չկան: 

 

◊◊◊◊◊

Քո անբիծ մաքուր անվան կողքին, իմ անունը գուցե լինի մի օր մրոտ ու թույլ, գուցե հնչի որպես թունդ հայհոյանք կամ անարգի գոյությունդԳուցե լինի և գուցե` ոչ

◊◊◊◊◊

Ի՞նչ է այսօր անունըի՞նչ է անունն ընդհանրապես երջանկության դեմ

◊◊◊◊◊

Ես սկսեցի դժվարանալ ապրել, երբ հասկացա, թե մեկ օրվա ընթացքում որքան բան կարելի է անելիսկ ես 20 տարի ապրել եմ իմ օրերի կեսը միայն, բայց ո՞վ ետ կտա ինձ իմ կորցրածը, գուցե նրա՞նք, ովքեր ժամանակ ու ջանք չեն խնայում իմ մասին կարծիք կազմելու

◊◊◊◊◊

Գիտեմ, որ ավելի շատ մայրիկիդ կարիքն ունես, ոչ թե իմ, և ես էլ այսօր նրա կարիքն ունեմ, թեև  <<ուժեղ եմ>> ու <<անկախ կատու>>, այդ քողի տակ դուք էլ եք մոռանում, որ նաև հավատարիմ շուն եմ ու խեղճ խեղկատակ:

◊◊◊◊◊

ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը

◊◊◊◊◊

Եվ ինչու՞ է հիմա կյանքը լռել, ու ինչու՞ է այսպես կապվել ուղիս, երբ դու քո ձեռքերով նոր ուղի ես հարթել ու գնում ես առանց հին մեղքերիս

◊◊◊◊◊

Քո աչքերի համար էլ սուտ կարոտ չկա ու չմնաց անգամ անկեղծ բառը վերջին, քանզի վերջ չմնաց ու ավարտներ չկան մեր անընդհատ իրեն կրկնող բախտին

◊◊◊◊◊

դու քեզ չես իմացել, չես ճանաչել դու քեզ … ինձանում  ես  միշտ  եսդ  հայտանգործել ու թե լաց ես  եղել, համբուրել  եմ  ես  քեզոր  քեզանից  քեզ  տամ ու մաքրվեմ այդպեսԲայց  դու ամեն անգամ  ավելի  ես  իմըու  ավել  ես  դու  քեզ  կորցնում  իմ  մեջ

◊◊◊◊◊

Այսօր այնքան անտարբեր եմ ամեն ինչի նկատմամբ, որ մի տեսակ անհարմար էլ եմ զգում ինձ մարդկության առաջ:

◊◊◊◊◊

Ու բանաստեղծների գահերից հեռու ապրում ես դու կյանքդ հանճարեղ, ովքե՞ր են սրանք

◊◊◊◊◊

Եկեք գիշերվա մթից վախեցող թիթեռներ, արևոտ չէ ինձ մոտ, բայց թակարդներ չկանեկեք մահացեք իմ սենյակի մեջ, որ չվախենամ ձեզ պես ապրելուց: Լույս է , հա, գիտեմ, բայց կույր եք, ախր:

◊◊◊◊◊

Երկարացնում եմ երևի էլիերևի էլի ձեռքս է գրում, ոչ թե ուղեղս, կամ հոգիսհարց է իսկապես, թե մարդու մեջ այդ որ բջիջն է պատասխանատու պատմվածք, նամակ կամ ետյուդ գրելու համար 

◊◊◊◊◊

Տապանաքարի սառնությամբ այսօր ես նայում եմ ձեզ, ու հիշում հեռվում ինձ սպասող այն ջերմությունը, որից մաս չունեք ու չեք ունենա դուք ձերը նաև, որովհետև սիրում եք տառապանք խաղալ… բայց խաղաղվեք ու փնտրեք ձերը ձեր մեջ…

◊◊◊◊◊

Իմ թևավոր արմատներ թռչում եք հեռու այն խորհրդից, որ չէր լքել երբեք կաղապարս գունատ

◊◊◊◊◊

Բայց կատվացած արդեն, ես դառնում եմ տարբեր այն բոլոր մայրերից, որ կան Երկրիս վրա 

◊◊◊◊◊

Հորս կտորն եմ ես` բայց դա չի փրկելու կասեր էլի տատին  ես ստվերն եմ իմ օրերի միայն ` փակված օրագրիս մեջ, պահված բառերի տակհորս կարոտն եմ ես` պահված մորս սրտումհիշողություն եմ ես, որ քո հիվանդ թանաքի տակ չի սպառում իրեն և չի մարում

◊◊◊◊◊

ձեր պարտված բանակից եմ հոգնել, իմ հաղթած ամեն մի պահից չգիտեմ ինչքան եմ հոգնել… Սև կատվի քո դերից եմ հոգնել, ու սառած իմ կերպից եմ հոգնել… չգիտեմ ինչքան դեռ կապրես, քո ապրած կեղծից եմ հոգնել…  

◊◊◊◊◊

հիմա գնա ու սպասիր, շուտով ամպ կդառնամ կայցելեմ քեզ Անձրև…

◊◊◊◊◊

Նրա բերանի երկու անկյուններում լուսնաձև ծալքեր էին առաջանում ժպտալիս: Նա ասում էր, որ դա շատ մաշկ ունենալուց է, երբ դու այնքան գեր չես, որ ողջ մաշկդ ձգվի, այն ավելանում է և առաջանում են կիսալուսնաձև ուղղահայաց ժպիտներ բերանի երկու կողմերում:

◊◊◊◊◊

Այսպես խոստումներ ես շռայլում ինքդ քեզ, իսկ հետո նահանջում են մեր մեջ սկզբունքները ու նահանջում է նաև մի քիչ հպարտությունը, որովհետև ժամանակ է գալիս, երբ ամեն ինչ կորցնելու վտանգ ենք զգում:

◊◊◊◊◊

Այդպես ներքևում կանգնածը չգիտի, որ երկնքից թափվող վարար ջրի շիթերից այն կողմ հոսում է հանդարտ գետը, ինչպես և վերևում կանգնածը չի իմանում, թե ինչպես է հանդարտ գետը դառնում սանձարձակ, աղմկող ու ինչպես է աննկատելի արագությամբ վիժում դեպի անդունդը:

◊◊◊◊◊

Արի երգենք բոլոր հին երգերը գուսանների ` առանց <<գլամուռի>>, առանց զարդերի…

◊◊◊◊◊

Երգենք բաղաձայն, անռիթմ, անհավասար, որ հավաքվեն ագռավները քաղաքիս ու ձայնակցեն մեզ… 

◊◊◊◊◊

Ապրենք սերն իմ ` թարմ լվացած սպիտակեղենի, վառված էլեկտրական լամպերի, մահճակալի կոտրված ոտքի փոխարեն շարված անպետք գրքերի, մրոտ սրճեփի ու մաշված վարագույրների մեջ…

◊◊◊◊◊

… որ երեկոները խմենք կենացն ագռավների… հենց նրանց հետ խմենք… մեկ-մեկ թռչենք տանիք, որ ալեհավաքն ուղղենք…

◊◊◊◊◊

Դու ինձ չվստահես սուրճ եփելու գործը ու ես ինադու չլվանամ սրճեփը…

◊◊◊◊◊

Ու էսպես երջանիկ` առանց զարդարանքի` արի պարզապես վայելենք սերն իմ կենցաղային…

◊◊◊◊◊

…Չբաժանվենք երբեք միայն նրա համար, որ չստացված սիրո երազանքը պահենք հուշի տեսքով տափակ ու մտածենք միայն, թե չհասանք իրար ` ինչ ափսոս էր, վայ… վայ…

◊◊◊◊◊

Արի հասնենք իրար տարիների միջից, արի սիրենք իրար, գժվենք խանդից, ցնդենք…

◊◊◊◊◊

Ծեծենք իրար ամիսը  մեկ ու ագռավները գան հաշտեցնեն մեզ կրկին…

 

Комментариев нет:

Отправить комментарий