հունիսի մեկս տարօրինակ էր սկսել... այսինքն, վերջին կես տարվա մեջ առաջին անգամ արթնացա առավոտյան ութին` թեզիս համար հարցազրույցի պետք է գնայի /Զանի ջան մեկ անգամ էլ շնորհակալություն օգնության համար/ ... դե եթե չհաշվենք այն, որ գիշերը քնել էի չորսին, ապա պետք է միայն ասեմ, որ բարձրակրունկ կոշիկներիս պատճառով շատ էի հոգնել...վերադարձի ճանապարհին, ինչպես հոգատար քույր և մայրիկի հույսերն արդարացնող աղջիկ խանութներից գնեցի այն ինչ հնարավոր էր և բեռների ծանրության ուղեկցությամբ վերադարձա տուն... կեսօրին ես փոձրում էի քնել.. երկար էի փորձում, այդպես լինում է, երբ գլուխդ ցավում է, մարմինդ ցավում է քնելու ցանկությունից, բայց քեզ չեն թողնում քնել անընդհատ զանգում են, այն դեպքում, երբ ես անքնությամբ նստած եմ լինում, քիչ է մնում հեռախոսս լռության համար պատերին խփեմ... լավ, թողնեմ սենտիմենտալ զեղումները... մի խոսքով` քնելու ապարդյուն փոձերից և ափսեները լվանալուց հետո, երեկոյան վեցն անց ես որոշեցի Արմինեին հրավիրել զբոսանքի /համոզված էի, որ չի գալու, որովհետև ինքը վերջին մի շաբաթում անընդհատ սերժիկին ու լևոնին ա հաշվում տարբեր թերթերում, դա իր թեզի թեման է, վեզյոտ ժե նեկոտոռիմ/, բայց տարօրինակորեն Արմինեն համաձայնեց... ես մի կոճակ գլխացավի դեղ խմեցի ու... Հյուսիսային պողոտայի մարդաշատ խառնաշփոթի մեջ աչքս հառեց Արմինեի սպիտակ շալվարին, ծաղկավոր բլուզին ու կարմիր փուչիկին...դե փուչիկն ինձ համար էր և ես հասկացա, որ կյանքիս մեջ առաջին անգամ երեխաների պաշտպանության օրը դուրս եմ եկել տանից, այն էլ փուչիկով ... քսաներկուամյակիս վերջին օրերին մանկանալու գաղափարը ինձ միանգամից այցելեց /հանճարեղ գաղափարներն այդ հատկությունն ունեն/... Ես արդեն ներքին անհասկանալի մղմամբ, զգալով, որ Անին երթուղայինի մեջ անտրամադիր վերադառնում է տուն, զանգահարել էի նրան և հրավիրել մեզ հետ զբոսանքի.. դե չհաշված, որ Արմինեն հերթով ասում էր բոլոր շների ցեղատեսակն ու տարիքը, ամեն ինչ լավ էր, մինչ այն պահը, երբ մի հատ պստիկ, չգիտես որտեղից հայտնված երեխա եկավ ու գրկեց իմ փուչիկը ու հայտարարեց, որ ուզում է այն ... հըմ... իրավիճակը ինձ վատ դրության մեջ դեռ չէր հասցրել դնել, երբ Արմինեն բարի փերու ձայնով և ոչ պակաս դեմքի արտահայտությամբ ասաց ` վերցրու բալիկ ջան , իհարկե վերցրու... չէ, դուք պատկերացնում եք իմ փուչիկը... ինձ ոչինչ չէր մնում քան տալ փուչիկն ու հետո լացել... դե մենք հետո ուրիշ փուչիկ գնեցիք, երբ վերջապես մեզ միացավ Անին...մենք սկսեցինք նկարվել, ես, մոռանալով, որ այդ նեկարները հետո պետք է էլ.հասցեով ուղարկեմ բոլոր ներկաներին, ինքնամոռաց չխկացնում էի աջուձախ, երբ շատ պատահական մեզ միացան մորաքրոջս տղաները... դե հաշվի առնելով փաստը, որ Հովհաննեսը հրեաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի և այն, որ Արմինեն աջուձախ հայտարարում է իր հրեական արմատների մասին, պետք է նշել, որ նրանց ծանոթությունը բուռն էր և օրվա մանկական քաղցրությունը ՓՉԱՑՆՈՂ ... նրանց դեբատը կտեսնեք երկրորդ տեսագրության մեջ...զրույցը ձայնագրելու գաղափարը Անի Առաքելյանինն էր ... տեսագրությունը տեխնիկական խնդիրների պատճառով կդիետեք ավելի ուշ ... :)
մի խոսքով` վերադարձանք տուն լիքը տպավորություններով, իսկ գիշերը ինչ երազ ասես, որ չտեսա... բոլորն ասում են, որ վաղը իմ ծնունդն է, անգամ օդնոկլասնիկի կայքը հայտարարում է, որ ես վաղը նշելու եմ իմ ծնունդը, տարօրինակ կայք է ինչ-որ... հիմա, որ էդքան մարդը գա ինձ հետ նշելու ինչ եմ անելու, ասա` բան գիտես բերանդ փակ պահի էլի...
Комментариев нет:
Отправить комментарий