Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 6 мая 2011 г.

Անի Առաքլյան / էտյուդ ....


Դու զարմացար մի օր, երբ ես ասացի, որ նույնիսկ կոճակ կարել չգիտեմՀետո ժպտացիր, որ ես վատ չզգամ ու ինձ ասացիր.

_ ՈչինչՄերոնք քեզ կսովորեցնեն

Ես լուռ մնացիու առարկել չկարողացա

Ես մինչև գիշերվա 485-ը նայում էի եսիմուրու համոզում էի, որ Եսիմուրը մի օր հետ կգաԷդպես է լինում, երբ ենթագիտակցությունդ առաջ է ընկնում ժամանակներից, ու դու քո 24 զգայարաններով զգում ես հին ու մոռացված խոսքերի թարմությունն ու հոտըԻսկ խոսքերի թարմության համար ամենևին էլ սառնարան պետք չէայնտեղ պահում են միայն մթերքներ, որոնք նույնպես, ինչպես հայտնի է, ժամանակի չարաշահումից փչանալ գիտեն

Բայց կար ժամանակ, երբ կապույտ էին մեր արևները ու անձրևներին մենք չէինք հավատումԲայց ինձ խաբեցին զգայարաններն իմ, ու մենք դուրս ընկանք մեր ժամանակիցՄեր ժամացույցերը տարբեր են արդենՔեզ մոտ միգուցե դեռ տոթ ամառ է, իսկ իմ ներկայում դեռ անձյուն ձմեռԻսկ ամառ-ձմեռ չեն կարող երբեք համատեղ լինելհակառակ դեպքում դրանցից մեկը ստիպված է կորչելՈւ դու անառիթ ցնդեցիր օդում` անձրևի նման

Անձրևոտ օրեր ես էլ չեմ սիրում

P.S. Ես էդպես էլ կարել չսովորեցիԴրա համար էլ մեր պատմությունը միշտ էլ կարկատանների կարիք կունենա

Комментариев нет:

Отправить комментарий