Դու ինձ համար կորուստ հնարեցիր,իսկ ես շարունակեցի հավատալ միայն հնարածդ երազներին:
Վերջում դու ինձ համար խոսքերիցդ միայն մխիթարանք քաղեցիր ու տվեցիր,իսկ ես դեռ ամուր փակել էի այն զգայարանները,որոնց միջոցով կորուստդ պիտի սրտիս հասներ:Ճանապարհին ամիսներ առաջվա գուրգուրանքդ էի դրել`որպես խցանում:
Բայց մի օր բացեցի զգայարաններս,շպրտեցի խցանը….Բացեցի ու տեսա միայն շպրտաշդ կարոտը….
Դու ուրիշ ես ու ես քո ուրիշությունն եմ սիրում:Չսանրված ու խճճված մազերիս նման քո բնավորությունն եմ իմ հեքիաթներում վերանորոգել ու էլի քեզ ուրիշ եմ դարձրել:Քո իրականությունը չհասկացված է նույնիսկ քեզ համար,իսկ ինձ համար չեղած անհայտություն:Անհայտս,դու արդեն եղած ես իմ հոգում,թեկուզ քեզ ուրիշ հոգիների ուրիշությունն է խեղաթյուրել,բայց ես քո ուրշությամբ կամ ուրիշների հոգում,իսկ քեզ համար եղած,բայց չհասկացված…
Հ.Գ…Ուրիշներն էլ ինձ չհասկացան…
Հ.Գ…Ուրիշներն էլ ինձ չհասկացան…
Комментариев нет:
Отправить комментарий