Այն ամենի համար, ինչ չեմ
ապրել,
Այն ամենի համար, ինչ չտեսա,
Եվ ամենքի համար, որ չդարձա
ընկեր
Եվ ամենքի համար ես թշնամի
եղա
Այս ամենի համար դու կաղոթես
մի օր
Եվ կթողնես վերև իմ մեղքերը
բոլոր...
Այն օրերի համար, որ քեզ չտվեցի
Այն կարոտի համար, որ վերցրեցի
ագահ
Եվ հրաշքից հեռու քեզ պահելու
համար
Եվ անկումին մոտիկ քեզ թողնելու
համար
Դու կաղոթես մի օր...
Եվ կթողնես անհոգ իմ սերերը
բոլոր...
Այն մտքերի համար, որ ես չգրեցի,
Այն տողերի համար, որ այրեցի
համառ
Եվ ասվածի համար և չասվածի
Դու կաղոթես մի օր...
Ու ես կհեռանամ նույն քայլերով
հանդարտ,
Որ դու բաց չթողնես ոչ մի
հայացք ինձնից,
Որ ես գլխից գլուխ լցվեմ քո
ներումով...
Քո հավատով լցվեմ ...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий