Իմ կյանքը երկրաչափական աքսիոմ է,որը վաղուց ապացուցված է և փոփոխությունների ենթակա չէ:Ես ընտրել եմ ուղի և գնալու եմ մինչև վերջ:Չեմ կանգնի ոչմի խոչնդոտի դիմաց,հավատում եմ իմ ապագային:Այն ինչ իմ մեջ է ավելի զորեղ է:Փորձում եմ ընկալել քո երկրաչափական աքսիոմը:Փորձում եմ հասկանալ,բայց չեմ կարողանում: Ինչ մեծ նշանակություն ունես իմ համար:Իմ ողջ աքսիոմը նվիրաբերում եմ քոնը ընկալելու համար: Առաջ մտածում էի,թե քո խնդիրը կկարողանամ դիսկրիմինանտով լուծել,բաըց հուսախաբ եղա պարզելով,որ թեման լավ չեմ հասկացել,նորից վերցրի թուղթ ու գրիչ:Երկրաչափական պատկերներ,օրենքներ,բանաձևեր,,,,,
Չե~մ կարողանում:
Քո աքսիոմը ինձ համար դարձել է մի մութ սենյակ,ձեռնաճրագը ձեռքիս ներս եմ մտնեւմ ,բայց դա անգամ չի օգնում,շատ մութ է:Վախեցած դուրս եմ փաղչում:Այնքան ուրիշ ես:Հասկացա որ ինձ համար դառնում ես նպատակ,դու և քո աքսիոմը:Փորձում եմ հասկանալ ով ես իմ համար,ինչ արժեք ունես,իսկ ես քո համա՞ր:
Դու այնքան ուրիշ ես,այնքան մեծ ես ու ուրիշ:Միշտ ցանկացել եմ քեզ նման լինել:Քո մասին այնքան վատ բաներ են պատմում,բայց ամեն անգամ ավելի ու ավելի եմ քեզ սիրում,ավելի հետաքրքիր ես դառնում ինձ համար,ավելի շատ եմ ուզում պարզել քո երկրաչափական աքսիոմը:
Հասկացա որ ինձ համար դու Թեորեմ ես:
Комментариев нет:
Отправить комментарий