воскресенье, 8 мая 2011 г.
Էտյուդ / Զանի Հարոյան
Ինքս ինձ ստիպեցի, համոզեցի, որ դու էլ չկաս, որ իմ անցյալն ես: Միտքս համոզվեց, սիրտս լռեց, իսկ աչքերս քեզ փնտրեցին: Փնտրեցին ու անսպասելիորեն գտան: Աչքերս փայլեցին, ժպիտը սառեց դեմքիս, իսկ սիրտս երեխայի պես սկսեց թռչկոտել: Հիմար ամաչկոտությունս էլի ստիպեց հայացքս շրջել, բայց դու ինձ գտար: Քո աչքերն էլ փայլեցին: Բարեւեցիր ու անցար: Ես էլ անցա: Սիրտս ցավեց, ու էլի սկսեցի ինձ համոզել:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий