Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 5 апреля 2011 г.

Դեպի վեր...


Մենք վաղուց արդեն ծեր չենք, և մեզ քիչ է մնացել ապրելու... Երևի մի օր ատեցիր ինձ, բայց չէ՞ որ դրանից առաջ սիրո օրեր եղան ... Մեկը մի օր խոսում էր, թե որքան կարճ է կյանքը, որ պետք է ամեն վայրկյան մտածել կյանքի մասին։ Նա էդպես էլ չի հասկանա, որ այդպես ավելի շատ մտածում են մահվան մասին։<<;Կյանքը կարճ է >> նշանակում է՝ <<մահը մոտ է>>։

Ուրեմն արի պարզապես ապրենք, չէ՞ որ մեզ քիչ է մնացել, չէ՞ որ մենք վաղուց արդեն ծեր չենք...

Ես կորցրի բախտի նվերները բոլոր... Հիմա արդեն կապ չունի, թե ով ում շատ սիրեց, ով իմ բառերով խոսեց, ով ոգևորվեց իմ մտքերից, ում համար իմ տողը պատմվածք դարձավ... Հիմա պատկեր է անցյալը. չկայիր, հիմա՝ կաս ... կամ հակառակը ... Եթե միայն իմանայիր, թե ինչ գեղեցիկ է օրն այստեղ, թե որքան լավ է ապրել էսպես մենակ , էսպես օտարացած բոլորին... Ես մի ճանապարհ եմ ճանաչում այսօր, որ միայն հեռացնում է բոլորից... Գնա այսօր այդ ճանապարհով , մոռացիր, որ սկիզբ է ունեցել, որ մյուս կողմում ես եմ, պարզապես առաջ գնա, ժամանակ չկա, քիչ է մնացել... Փոքր ենք արդեն ինչ-որ բան վերականգնելու համար, և չնչին են հոգու սպասելիքները ... Ես կորցրի բախտի նվերները բոլոր։ Սև չէր իմ տան կատուն, բայց նավս էր շնչում անիծվածը... Ես սնահավատ ու անհավատ արդեն, չարացա անտեղի ու ներկեցի կատվիս սևով... Եվ ով տեսավ խաչակնքեց... Ես չուրացա նրան անգամ, երբ նա խեղդեց իմ տան միակ մկանը, ում նվիրված էի այնքան որքան իրեն... Մի Ձի ունեի ես, մաշված ու ծեր մի Ձի էր դա, ով հանգիստ էր սիրում, բայց կատուն այնքան քսմսվեց, այնքան մլավեց, որ ձին վերջապես դուրս եկավ իր ափերից ու սկսեց վազել, առանց իմանալու, թե ուր է վազում... Նա այնքան հեռացավ, որ այլևս կորցրեց ճանապարհն ու կորավ... Եվ ես կորցրեցի բոլոր խերհուրդները, որ ուներ իր մեջ ձին... Ես նոր սպասելիքներ ունեի դատարկությունից, բայց ամեն ինչ փշրվեց մի օրում` պեղումների ժամանակ էր … Եթե միայն իմանաիր, թե որքան լավ է այստեղ, այսպես անհոգ, անմիտք ու անբառ… Մկան ուզածը մի մեծ բան չէր` սովորական մկավայել ծերություն, բայց ամենքին չէ, որ տրվում է… Այնպես որ մի հապաղիր` մենք վաղուց արդեն ծեր չենք… Մեզնից խլել են մեր ծերությունը, Ծերու'կ … Մենք էլ հոգի չունենք, մենք ծախվեցինք երջանկության պատրանքին... Իսկ կատուս մեղք չուներ. թեև մկան ուզածը մեծ բան չէր, բայց կատուն էլ ընդհամենը կուշտ փոր էր երազում... Եթե միայն իմանայիր` ինչ գեղեցիկ է այստեղ, երբ մութ է և որքան խաղաղ են աչքերս, երբ ոչինչ չի երևում...Նայի'ր, այնտեղ` տանիքին իմ ստվերն է, որը մենակ է մնացել, նա շուտով կընկնի ու կբարձրանա քեզ մոտ ... Քո խորհրդից ու քեզանից հեռացած` կգամ, կմաքրեմ կրծքիցդ ծորացող արյունը ու կխոստանամ ապրել ...

Շուտով, շատ շուտով կբարձրանամ քեզ մոտ, Ծերու'կ, որովհետև քո Պառավը քեզ շատ է կարոտել...

Անի Մաղաքյան

2009թ. հուլիս

Комментариев нет:

Отправить комментарий