Ինչի՞ս էին պետք այն գույնզգույն տողերը, որ գրեցիր իմ սպիտակ էջի մեջ, եթե հետո գործի էիր դնելու միայն սև մատիտ… ինչի՞ս էին պետք այն գեղեցիկ նկարները, որ նկարեցիր իմ մաքուր էջում, եթե հետո ջնջելու էիր բոլորը քո իսկ ձեռքով: Ինչի՞ս էին պետք կեղծ ստորագրություններդ, որ դնում էիր ամեն տողի ու նկարի տակ, եթե դրանք կեղծված էին…
Ճանաչելով քեզ` հասկացա, որ ատամհատիկիդ մատիտների տուփ էիր վերցրել … ու նկարել էր պետք… Ես թույլ տվեցի նկարել իմ էջին, մտածելով, որ այդ նկարը կդառնա օրինակ բոլոր նկարիչների համար, որ այդ նկարը կպաշտեն մեր սերունդները ւ կփորձն նմանվել մեզ… Բայց ավաղ, այսօր այդ էջում միայն սև մատիտով տողեր են, սև նկարներ, որ ոչ մի կերպ ջնջել չի ստացվում…
երևի դու մեղք չունես, երևի ծնողներդ էին մեղավոր, որ այդ տուփի սև մատիտները չհանեցին ու արդյունքում մի սպիտակ էջ էլ հարամվեց… Բայց ես էլի ուրախ եմ, որ այդ մատիտդ վերջացավ ու սրանից հետո էլ ոչ մեկի թղթերը սևով չեն նկարվի…
Իսկ եթե սև գույնից էլի ունես, խնդրում եմ ` ջարդիր քո իսկ ձեռքերով, ոչ ոք մեղավոր չէ, որ դու մատիտների տուփ ես վերցրել, որում սևը մի քանի հատ էր…
Սերյոժա Սիրադեղյան
Комментариев нет:
Отправить комментарий