Поиск по этому блогу

вторник, 22 февраля 2011 г.

Յոթերորդ լռությունը Անի Առաքելյան


Բանալին մտցրեց կողպեքի մեջ, 2 անգամ պտտեց, ու դուռը ճռռոցով բացվեց: Ոտքերն ալարեց

սրբել ու հոգնած քայլերով հասավ բազկաթոռին: Փռվեց մեջը, իսկ պայուսակը նետվեց մի կողմ:

Այսօր էլ Անուշիկը տրամադրություն չունի: Նա, մարմինը գրեթե չշարժելով, ձեռքը երկարացնում

է, վերցնում հեռակառավարման վահանակը ու կատարում իր սիրելի աշխատանքը` մեխանիկորեն

փոխում ալիքները:

Պարապությունն ասում է իրենը, ու Անուշիկը որոշում է զանգել ինչ-որ մեկին: << Կապ չունի`

ում կզանգեմ, միայն թե մի կես ժամ խոսեմ հետը… >>:

Զանգեց ընկերուհուն: Զրուցում էին սրանից-նրանից: Անուշիկը ձգձգում էր խոսակցությունը.

պատմում, թե ում է տեսել, ինչ է խոսելՄի խոսքով, պատմում էր այն ամենը, ինչը նույնիսկ

իրեն հետաքրքիր չէր: Խոսակցությունը դադարեց, երբ Անուշիկը թակոց լսեց:

_ Քեզ հետո կզանգեմ,- ասաց ու կախեց լսափողը:

Մոտեցավ, թաթերի վրա կանգնեց, որ կարողանա նայել դռան անցքից: Սիրտը սկսեց ավելի արագ

խփել: << Չեմ բացի, թող մտածի, թե տանը չեմ: Չգիտեմգնացել եմ խանութ, այգիԿամ էլ

քնած եմ ու չեմ լսել թակոցը…>>:

Բացեց դուռը: Այն տղան էր, ում մասին պատմելիս ասում էր` մի ծանոթ ունեմ, որ

Առանց որևէ խոսքի Արտակը ներս մտավ: Հայելու մոտով անցնելիս ուղղեց մազերն ու նստեց:

_ Մենակ ես?

_ Հա

_ Ձերոնք շուտ են գալու?

_ Մինչև գալը կհասցնես գնալ

Լռություն էր ու ասելու ոչինչ չկար:

_ Լավ ես?

<< Ինքդ էլ գիտեսԶզվում եմ ձևականություններից` լավ ես? Հա լավ եմ: Հիմա էլ եմ լավ,

վաղն էլ եմ լավ լինելու, և, ընդհանրապես, միշտ էլ լավ եմ լինելու…>>,- մտածեց Անուշիկը ու

միայն ուսերը շարժեց:

_ Ջուր կտաս?

<< Տեղը գիտես` գնա ու խմիրԵրևի սուրճից էլ չէիր հրաժարվի, չէ?>>

_ Հիմա կբերեմ:

Ծորակը մի քանի րոպե բաց թողեց… << Էնպիսի սառը ջուր տամ, որ խմես ուբկիդ

կանգնիԽոզերով բաժակը կվերցնեմ: Թող իրեն տեսնի բաժակի վրա>>:

_ Վերցրու,- սառը անտարբերությամբ պարզեց ձեռքը: Ջրի մնացորդներն էլ ցուցադրաբար

մաքրեց ու նստեց:

Ու նորից լռություն: Արտակը կոնֆետ վերցրեց, դանդաղ ու ճռճռացնելով բացեց: Հետո թուղթը

ծալծլեց: Իսկ կոնֆետը բերանը չդրած` դեմքը ծամածռեց ու միանգամից կուլ տվեց:

<< Չէիր սիրում էդ կոնֆետը, չուտեիրՈչ ոք չէր ստիպում: Լավ, գոնե մի բառ ասա,

խոսիրԻնչու ես եկել? Չնայած…>>:

_ Ան, գիտեսես

_ Դժվար թե իմանամԴու` ինչ?

_ Դեոնց ասեմ?

_ Բառերով ասա, ես կհասկանամ

_ Ան, ես

_ Երևի սուրճ ես ուզում, հա…?

_Չէ

_ Ոչինչ, դու մտքերդ հավաքիր, ես սուրճը դնեմ, գամ:

<< Ինչի էսպես խոսեցի? Հանգիստ մնայի, էլիԷս սուրճն ինչ էԱվելորդ գործ բացեցի ինձ

համարՎերջ. գնում եմ սենյակ ու լուռ լսում, թե ինչ է ասելու>>:

_ Դու սուրճը դառն էիր խմում, չէ?

<< Իբր թե չգիտեմ, որ դառը սուրճ չի սիրում…>>

_ Հա, դառն եմ խմում: Ճիշտ էլ հիշում ես:

Նորից լռություն:

_ Ինչ-որ բան էիր ասում, կիսատ մնաց

_ Մոռացա

_ Սպասիր` հիշեցնեմ. բան էիր ասում, որը ես չգիտեմ, բայց պետք է անպայման իմանամ

_ Չեմ հիշում

<< Չեմ հիշումթե չես ուզում հիշել? Փչացրի ամեն ինչՀազիվ եկել էրՈւրեմն ամեն

ինչ չի, որ վերջացած է…>>:

Զանգեց Արտակի հեռախոսը: Չպատասխանեց: Երկրորդ, երրորդ անգամ զանգեց

_ Չեմ վերցնում, ուրեմն հարմար չի…,- ինքն իրեն կիսաձայն ասեց Արտակը ու մատներով

բռնեց հեռախոսը` փորձելով ձայնը մեղմացնել:

_ Եթե կարևոր զանգ էր, կարող եմ դուրս գալ սենյակից, որ հանգիստ խոսես

_ Չէ, հիմա ուրիշ բան է կարևոր,- ասաց Արտակը ու առաջ եկավ` արմունկներով հենվելով

սեղանին,- իսկ ձեր տունը չի փոխվել:

_ Փեխարենն այստեղ ապրողներն են փոխվել

_ Դու նույնն ես մնացել…,- Անուշիկի աչքերի մեջ նայելով ասաց Արտակը:

Անուշիկը աչքերը փախցրեց ու ժպտաց: << Նույնն ես մնացելԾիծաղս է գալիս: Դու ինձ

չես ճանաչում: Դու ինչ գիտես` ես ինչպիսին եմ?

Տեսնես ով էր զանգում? Ինչու չվերցրեց? Ինչու հարմար չէր խոսելը…?>>: Անուշիկը

մտածում էր, առանց նկատելու, որ ձեռքի բաժակը թեքվել է ու միջի սուրճը կաթկթում է շորերի

վրա:

_ Ան, բաժակը

_ Բաժակը` ինչ? Լավն է, չէ?

_ ՉէԱյսինքն` հա, լավն է, բայց ուղիղ պահիր...

<< Լավ է` չի ասում` կում-կում խմեմ, թե փչելով…>>:

_ Ան, թափում ես սուրճը:

_ Վայգոնե շուտ ասեիրՍպասեցիր ամբողջը թափեի, որ նոր խոսեիր…?

Անուշիկը շրխկոցով բաժակը դրեց սեղանին, շորերը նյարդային շարժումներով ուղղեց ու,

առանց որևէ բառի, դուրս եկավ սենյակից: << Երևի դժվար էր ավելի շուտ զգուշացնելըՀիմա

մտքում ծիծաղում է... Ինչու չի ծիծաղի, որ…?>>:

_ Իսկ դու, ավելի լավ է առիթից օգտվիր ու զանգերիդ պատասխանիրԵս լինեի նրա տեղը,

կանհանգստանայի…- կողքի սենյակից բղավեց Անուշիկը:

Արտակը ձևացրեց, թե չի լսել: Ճակատը տրորեց: Հետո վեր կացավ ու սկսեց քայլելՀատակը

նույն տեղում ճռճռում էր, պատերի ճաքերը կարծես չէր էլ մոռացելՄի տեսակ տխրեցԲայց

տխրությունն էլ ծանոթ թվաց Արտակին: Հիշեց, թե ինչպես էր ամիսներ, կամ գուցե տարիներ

առաջ, հիմա դա նրա համար այդքան էլ էական չէր, ծաղրում Անուշիկին, ասելով` մի օր ես ճռճռան

հատակի վրայով քայլելիս ընկնելու ես ձեր տակի հարևանի գլխինՈւ խեղճ Ռազմիկ պապի

տունը կքանդես

Ռազմիկ պապն արդեն չկա

_ Ան, Ռազմիկ պապին երբ մահացավ?

_ Մի քանի ամիս առաջ: Նրան ինչու հիշեցիր?

_ՊարզապեսՁեր հատակը նույն տեղում ճռճռում է դեռ

Անուշիկը ժպտաց: Մի պահ լրջացավ ու, կարծես ուժերը հավաքելով, հարցրեց.

_ Ինչու ես եկել? Ամեն ինչ աստիճանաբար սովորական էր դառնում

Արտակը չպատասխանեց:

_ Իսկ հիմա? Նորից հինը, նորից անցյալըՀոգնել եմ

_ Ան, ես

_ Մի խոսիրԹող ես

Զանգեց Արտակի հեռախոսը:

_Պատասխանիր զանգիդ: Ես չեմ խանգարի:

Անուշիկը դուրս եկավ սենյակից` ճանապարհին սրբելով աչքերը: Ինքն էլ չէր հասկանում` ինչու

է լալիսԱրցունքները խեղդում էին կոկորդը << Ամեն ինչ անցյալ էրԵս վաղուց արդեն

մոռացել էիԻնչու եկավ…?>>:

Րեպեներ անց Արտակը մտավ այն սենյակ, որտեղ Անուշիկն էր: Լուռ նստեց կողքին:

_ Այն ժամանակ էլ էիր սիրում այստեղ` գետնին նստելՄենք միասին կարող էինք ժամերով

նստել ու չխոսել ոչինչիցպարզապես լռել

Ու նրանք միասին լռեցինԿողք-կողքի նստած էին ու նայում էին` իրենք էլ չիմանալով` ուր

Անուշիկի աչքերից դեռ հոսում էին արցունքները ու կաթում կզակից… << Ամեն ինչ անցյալ է

վերջացած…>>:

Արտակն ու Անուշիկը քարացած նստած էին գետնին` պատին հենված

Ու մտածելու կարիք չկարԱմեն ինչ արդեն մտածված էր

Ու ոչինիչ արդեն նշանակություն չուներՊարզապես նման էր այն օրվան, երբ մենք որերորդ

անգամ լռեցին միասին

Անի Առաքելյան

Комментариев нет:

Отправить комментарий