Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

воскресенье, 20 апреля 2014 г.

Սա մի հին պատմություն է....


Սա մի հին պատմություն է` միշտ կրկնվող սպառված ու հարատև պատմություն բոլոր նրանց մասին, ում ամենքս սիրել ենք ու հետո մի օր երազել ենք մոռանալ......
Կար ժամանակ, երբ նրա չլինելն այքան անսովոր կլիներ....
Նա կար այնպես, ինչպես առավոտ ենք ունենում բոլորս երկար տարիներ, ու միայն մեկ-մեկ լսում ակամա, որ հեռու մեկն էլ չունի առավոտ.........հետո մռայլվում, բայց անցնում ենք, հոսքի մեջ ընկնում,.ու մոռանում ենք...մինչև գա օրը կրկին հիշելու.....
Այսօր նրա այցը օրս կլցներ.... կցնցվեի ես դռան զանգից......
կբացեի դուռը ու չէի հավատա......նա իր երկնքոտ, խոնավ աչքերով ինձ բարև կասեր.....ես կբարևեի ու կուզեի զարթել.....
Իմ խաղաղ հեքիաթ.........ես քեզանով էի ու մինչև հիմա.....ես այսօր էլի քո անունով եմ բառերս կնքում.....Ինքս իմ մեջ կապեր փնտրելիս, թանկեր փնտրելիս ես քո անունն եմ անընդհատ կրկնում.....մարդիկ երբեք չեն բաժանվում....իմ հարազատ, իմ միշտ մոտիկ, ո՞նց կարելի է քեզնից բաժանվել…ու ո՞նց ասենք թե մի բաժակ թեյը կարող է սառչելու պահին երկու մաս լինել.....
Դու միշտ ժպիտով, միշտ հանդարտ, խաղաղ, միշտ առանց վազքի հայտվնում ես իմ խավար, մռայլ, անկյանք օրերում....ես գրկաբաց միշտ շունչ եմ քաշում ու հավատում եմ, ես ամեն անգամ կրկնիկ հավատում եմ, որ դու եկել ես ու արդեն իրոք.....հետո դու քո մեղմ դանդաղ քայլերով անցնում ես կողքով պարզած ձեռքերիս....ու ինձ ժպտում ես, այն լայն ժպիտով, որը ետդարձի ճամփադ է հարթում դեռ չհեռաացած........


Այն ժամանակ ուրիշ էր քո գալը, ու չնայած որ նույն քայլերն են նաև հեռանցում, բայց ես միշտ գիտեի, որ սա վերջը չէ, որ սա դադարի քայլեր են միայն...ու որ դու հիմա թիկունքդ պարզած հեռանում ես բայց և ժպտում ես թեկուզ թիկունքում: Ես քեզ մի՞շտ եմ սպասելու, ասա, թե՞ մոռանալու եմ, թե՞ մի օր կուզեմ, որ եդ չդառնաս.....չգիտեմ հիմա....դու էլ չգիտես......
Սա մի հին պատմություն է` միշտ կրկնվող սպառված ու հարատև պատմություն բոլոր նրանց մասին, ում ամենքս սիրել ենք ու հետո մի օր վախեցել ենք մոռանալ......


Լիանա Վանեսյան 

Комментариев нет:

Отправить комментарий