Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 15 октября 2012 г.

Անվարձահատույց


  Չգնահատված օրերիս դիմաց ի՞նչ ես ինձ տալու, որ լաց չլինեմ, քո ճանապարհին սառած ու մարած հայացքներիս մեջ ի՞նչ ես ցանելու, որ տեսնեմ նորից լուսավորը մեր, լավը հեռավոր…
Ինչպե՞ս ես նորից հավատներ տալու այն մեծին արդեն, որ դավաճանված հույսերից վաղուց հրաժարվել է, մոռացման վատնել … հիասթափության ու բաժանման մեջ չկա ժամանակ ու տարածություն, ինչպե՞ս ես նորից միության համար կամուրջ հյուսելու, ի՞նչ ես խոստացել ինքդ քեզ հիմա… 
Իմ ամեն կաթիլ արցունքի համար ի՞նչ ես թափելու դու քո աչքերից, իմ ամեն վատնած ժպիտի համար ի՞նչ ես քսելու սառած շուրթերիս … անվարձահատույց քեզ բաշխած բոլոր առավոտներս ի՞նչ ջերմությամբ ես փոխհատուցելու, ի՞նչ բառերով ես դու ինձ երգելու, ի՞նչ մեղեդի ես ինձ նվիրելու, ինչպե՞ս ես դու ինձ դարձնելու նորից քո ափերի մեջ, քո վաղուց սառած անկյունը գուցե… 
Անվերջանալի գոռոցների մեջ, թե լսես մի օր իմ ձայնը դողդոջ, թե քեզ կհասնի իմ հեկեկոցը գուցե շատ զսպված գուցե չլսվող, ինչպե՞ս կփորձես ինձ հանգստացնել անտարբերության պատի ետևից…
Կոտրվեց վերջին հույսի սափորը, ամեն ինչ գնաց գրողի ծոցը, ամեն ինչ դարձավ անգույն, միաձև… ու հեռացումս անվարձահատույց` քեզ համար գուցե առանց պատճառի, ինձ համար հաստատ կարիքից դրդված, քեզ եմ շպրտում, ինչպե՞ս ես հիմա կրելու դու այն…

12.08.2011  Անի Մաղաքյան
  

Комментариев нет:

Отправить комментарий