Թող խավարեն իմ մեջ առավոտներդ թաց, ու թող գոց չմնա ոչ մի միտք ու կասկած, մոտեցիր ինձ նորից , բռնիր ձեռքս գունատ, հրաժեշտ տուր այնպես, ասես ետ ես գալու ու չես հեռանալու անցյալի պես անդարձ…բռնիր ձեռքս գունատ, համբուրիր ճակատս… քրտնած մազերից իմ քաղիր բույրերը քո ու վերցրու, տար քեզ հետ, ես էլ չեմ դիմանա նրանց ճնշմանն այնպես, ինչպես չեմ դիմանում հիմա հայացքներիդ… թող չհուշեն աչքերդ տխրությամբ մեղավոր, որ էլ ետ չես գալու, թող միշտ ժպտան այնպես, ինչպես վերջին անգամ մեր միության … հրաժեշտը մեկն է միայն` ցավոտը ամենից, միացումներն են կարճ ու առաձին-անջատ… ժամանակը չի երկարի ու դանդաղ չի ընթանա , միևնույնն է, թե որքան դեռ կնստենք այսպես, վեր կաց ու հեռացիր այնպես, ասես հիմա ոչինչ արտասովոր չի տանջում քո հոգին… ոչ մի կասկած անկիրք, ոչ մի չասված խոսքեր… մեզ միության համար հարկավոր է գնալ… հեռանալ իրարից ու կանչել անընդմեջ… դառնալ թռչունի թև, քամու սուլոց, ամպի կտոր , կայծակ, կարկուտով թափվել գետնին, հասնել իրար ու հալվել, դառնալ մեկ ընդհանուր… փարվել իրար, մեռնել թեկուզ գետնի վրա… մինչ այդ գնա… հիմա գնա ու սպասիր, շուտով ամպ կդառնամ կայցելեմ քեզ Անձրև…
17.05.2011. Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий