<<Ես նայում եմ, ու ամենուրեք տեսնում եմ սպիտակը… սպիտակ պատեր, սպիտակ հատակներ և սպտակ մարդիկ…ուսուցիչները չեն հասկանում, որ ես ոչ մի պատկերացում չունեմ այն ամենից, ինչ իրենք ասում են, ես չեմ ուզում ոչ ոքի լսել, հատկապես ` ուսուցիչներին: Նրանք տնային առաջադրանքներ են տալիս ու մտածում, որ ես ինքնուրույն գլուխ կհանեմ իմ խնդիրներից: Ես երբեք տնային առաջադրանքներ չեմ արել: Ես գնում եմ բաղնիք, նայում եմ հայելու մեջ ու ասում ` սա Մայքլ Օռը չէ…>>…
գուցե հերսն ինքն էլ չգիտի ինչպիսին է Մայքլը և ինչպիսին պետք է լինի…նա մեծացել է բոլոր իմաստներով անապահով թաղամասում և ամենածանր ապհերին պարզապես ամուր փակել է աչքերը, որ ոչինչ չտեսնի… <<Ամեն ինչ կախված է նրանից, թե ով էս դու և որտեղից…>>:
Ինձ շատ դուր եկավ նաև Լիենի կերպարը, ով իր ընտանիք է ընդունում Մայքլին, օգնում կրթություն ստանալ և օգտագործել թաքնված տաղանդն ու ունակությունները… այս ֆիլմի համար բարդ է ասել ` հերոսներ, որովհետև ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա… հիանալի, հուզիչ ֆիլմ է, իր պարզությամբ ու խորությամբ , խորհուրդ եմ տալիս անպայման դիտել…Ֆիլմի վեջում ցուցադրված են դոկումենտալ լուսանկարներ, որոնք էլ ավելի կենդանի են դարձնում այս պատմությունը….
Комментариев нет:
Отправить комментарий