Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

суббота, 5 марта 2011 г.

ՍԵՐՍ


Լուսինեին և Արամին


Արևներից հեռու, լուսիններին մոտիկ…

մեր տաքացած ափերի մեջ հավաքում եմ սերս…

Տանիքների վրա, երկինքներից կախված…

մեր լիացած հայացքներում հավաքում եմ սերս…

Գիշերներում անգույն, լուսաբացի փեշին…

մեր միացած շուրթերի տակ հավաքում եմ սերս…

Կապույտներում կյաքի, կարմիրներում մահվան…

մեր հիացած աչքերի մեջ հավաքում եմ սերս…

Սարդոստայնում ստի, ճշմարտության ծովում…

մեր մոռացված ցավերն ի վար հավաքում եմ սերս…

Փետուրներում ճնճղուկների, արծիվների հայացքներում…

մեր դեռ չապրած օրերի մեջ հավաքում եմ սերս…

Թարթիչներին մանուկների և աչքերում նրանց մաքուր…

մեր լուսավոր հույսերի մեջ հավաքում եմ սերս….

Պատերազմում անմահների և խաղաղված հողերի մեջ…

մեր հանդարտված մատների տակ հավաքում եմ սերս…

Ավարտներում ժամանակի, հավերժներում տիեզերքի…

և մեր հոգնած սրտերի տակ պահպանում եմ ՍԵՐՍ….

Անի Մաղաքյան ...


1 комментарий:

  1. Անպայման կանեմ մեկնաբանությունս, այնքան գույներ կար այնքան հավես էր կարդալը... ապրեք Անի ջան ինձ իսկապս դուր եկավ գեղեցիկ արարվախ այս գործը

    ОтветитьУдалить