Ունենալ մեծ պատուհան, որից
երևում է քաղաքը իր ողջ մեծությամբ, նստել պատուհանագոգին խմել կանաչ թեյ, կարդալ...ապրել
պատուհանից այսկողմ,
միայն նայել քաղաքին, լսել
անձրևը, սիրել մեր բոլոր 13 կատուներին...
Պատուհանից այնկողմ չլինի
Երևանը, չլինի Վանաձորը, Փարիզը կամ Բարսան,
լինի անանուն քաղաք առանց
տեսարժան վայրերի, միայն շենքեր լինեն բնակելի ու սրճարաններ մայթերի վրա, որտեղ կնստեն
տղաներ ու աղջիկներ, կծանոթանան, կբաժանվեն...Կպատրաստենք դիետիկ ընթիրք, որովհետև
ես շատ եմ գիրացել վերջերս...
Գիշերը կնայենք սարսափ ֆիլմ
ու կքնենք հենց էդպես՝ բազմոցին նստած,
իրար գրկած...Կպատրաստվենք
նորության, կգնենք նոր օրորոց, կդնենք այն արևի շողերի տակ...
Ապրենք պատուհանից այսկողմ,
լինենք ճարտարապետ, նկարիչ, հորինենք կլոր շենքեր՝ կարմիր ու սպիտակ տներ՝ մեծ պատուհաններով...
պատուհանների տակ օորորոցներ...
Ապրել օրեր պատուհանից այսկողմ՝
պատուհանագոգին նստած....
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий