Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ
է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ…
Քեզ հավատալը
երկնքում կայծ է
Հրդեհված անտառ,
մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ
է, հանգած, մարած է
Աչքերիս միջից
գողացված շող…
Քեզ հետ խոսելը
անդունդի եզր է
Անզգուշ քայլ
է, ազատ անկում…
Տատրակի թևից
պոկված փետուր է
Եվ իր երամից
կտրված թռչուն…
Քո հրաժեշտը
ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք
է, անարև օր…
Անանձրև աշուն,
անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած
դաշտավայր է չոր….
Քեզ հասկանալը
արյունոտ վերք է
Աղի նեղ հետք
է վերքի վրա
Երկար պայքար
է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու
էլ հույս չկա…
Անի Մաղաքյան
Titanium Tender Tender Tender | Teton Tender - Teton Tender
ОтветитьУдалитьThe Tender is an elegant new Tender. It titanium nitride coating will not change babylisspro nano titanium your body or look. This is a Tender hand-tool for beginners or experienced titanium chords wet winnerwell titanium stove shavers. garmin fenix 6x pro solar titanium