Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

суббота, 22 декабря 2012 г.

Իմ աշնան օրոր




  Մի շատ կարևոր ոգևորությամբ, որով դու երբեք ինձ չես մոտենա, ես կբամբասեմ քո արևներից իմ քամիների ականջների տակ… և հիասթափված քո հայացքներից ես կհեռանամ և կմոռանամ, որ մեղավոր եմ քո այդքան մաքուր անունի առաջ… այն նույն բարությամբ, որով քո մայրը քեզ ճանապարհեց ինձ որոնելու, դու բաց կթողնես իմ ձեռքը գունատ, ու ես կգնամ իմ աշնան նման դեղնած քայլերով՝ մի շատ կարևոր անտարբերությամբ, որով քեզ երբեք ես չեմ մոտենա …
Դու ետ կնայես քո անցած ճամփին և չես նկատի իմ հետքը գունատ, բայց որոնելիս գուցե քո բախտին դու ինձ հանդիպես նորից սխալմամբ… այդ օրը հաստատ աշուն կլինի, օրոր կհնչի պատուհանիս տակ, եվ ես կօրորվեմ իմ աշնան կողքին, նույն օրորոցում, նույն երգերի տակ…
Մի շատ կարևոր հոգատարությամբ, որով ես երբեք քեզ էլ չեմ հիշի, մենք կբաժանվենք մի այգաբացի և կդադարի օրորը աշնան…

Անի Մաղաքյան 

Комментариев нет:

Отправить комментарий