Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 25 марта 2011 г.

... դու լինես....


Թող աշունը նորից իր գույները փռի իմ աչքերին…քո կարոտը այդպես մշուշվում է ասես, մեղմանում է մի քիչ… Ես հիշում եմ նորից ծաղիկներն անձրոտ ու անձրևոտ հոգիդ...
Թող աշունը նորից մեզ մշուշներ բերի ու խոստանա արև… Ես քեզանով էլի կապրեմ անվերջ-անվերջ ու չեմ ուզի ոչինչ… միայն թե դու լինես, այսպես մեղմ, իրական, այսպես հավատարիմ…
Թող աշունը միայն անձրևներ նվիրի ու քամիներ օտար, ես իմ սիրտը վաղուց ջերմացրել եմ այնտեղ, որտեղ քոնն է շրջում: Ես արևոտ ու թույլ իմ ձեռքերը գտա քո ձեռքերում ամուր, էլ չեմ ուզում ոչինչ… միայն թե դու լինես այսպես լուռ, սրտամոտ, այսպես վստահելի:
Թող աշունը էլի մեզ մոռանա այնտեղ, ուր անձրևներ չկան, իմ օրերը այդպես գարուններ են դառնում ու հույսեր են գտնում…Ես քո շունչն եմ այսօր ու ստվերն ես դու իմ, էլ չեմ ուզում ոչինչ… միայն թե դու լինես այսպես հեշտ, հարազատ, այսպես անկրկնելի…
Թող աշունը մեզնից թողնի ստվերները խոնավ, ես հոգնել եմ արդեն թաց աչքերի ցավից…Ես գարնան հետ կգամ ու թե դառնաս օտար կձմեռեմ անհայտ հեռուներում մութի… Ես անձրև եմ հիմա ու ցողում եմ քնքուշ ծաղիկները սիրո... Ես քո շնչով կապրեմ անվերջ-անվերջ ու չեմ ուզի ոչինչ, միայն թե դու լինես այսպես տաք, հարազատ, այսպես իմը լինես…

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий