
Եթե այսօր էլ նա գար այնպես, ինչպես գալիս էր միշտ, ամեն անգամ, ես երևի այդպես էլ չասեի նրան այն ամենն, ինչը վաղուց առիթ էր փնտրում ասվելու…Իսկ առիթները լիքն էին…
Դա վաղուց էր այդպես…դեռ այն ժամանակ, երբ ես պայքարում էի ու չգիտեի էլ, որ մարդը հոգևոր պայքարից ֆիզիկապես էլ հոգնում է…
Ես ասելու ոչինչ չունեմ նրան, որովհետև միշտ էլ համոզված եմ եղել ու հիմա էլի համոզված եմ, որ ինձանից լավ ինքը գիտակցում էր ամեն բան, որ հարկ եղած դեպքում ինքը կարեղ էր իմ այդ երկարաձիգ ճառերից ինչքան ուզես հնարել…Սա է իմ լռությունը…
Նա մեծ էր շատ…Նա ինձ ուրիշ դարձրեց…Ասենք, ոչ թե փոխեց, այլ կազմեց, ինչպես հազարավոր բարակ թերթերից գիրք են կազմում…Ու դա ոչինչ, որ մեղադրում էին նրան, որ շատ բաներ ժամանակից շուտ պատմել է ինձ…Ոչինչ, որովհետև իմ կարդացած ոչ մի գրքում, ոչ մի երգից ու ոչ մեկի շուրթերից ես չէի լսի երբեք ու չէի հասկանա այն ամենն, ինչ գիտեմ հիմա…ինչ հասկանում եմ…Սա է իմ գիտակցությունը…
Չէր հասցնում այն կազդուրվել, երբ նա մի նոր հարված էր հասցնում իմ տկար, անկազմ ու անձև ընկալմանն աշխարհի…
Պատերի մեջ էր իմ աշխարհը, ցածր առաստաղի ու հնաոճ, կիսատ ջահի, որին նա հարվածում էի գլուխը պատահմամբ ու ամեն անգամ հայհոյում…
Հենց սկզբից էլ նա փոքրանում էր…մինչ վերջանալը…Բայց կար նրա մեջ այն մասնիկը կյանքի, որը չէր վերջանա, չէր ցնդի ինչ էլ որ լիներ…Ու ես հանգիստ էի…ՆԱ բաբախում էր դեռ…Սա իմ հույսն է մշուշոտ ու հիասթափությունս մանկական…
Ես չեմ հարցրել երբևէ, թե որտեղ է նա, թե ինչու էլ չի բաբախում. Նա սովորեցրել էր ինձ դրսում չփնտրել այն, ինր քո մեջ է…Այստեղ է իմ հպարտությունը…Ես չեմ հարցրել երբևէ, թե որտեղ է նա, թե ինչու էլ չի բաբախում. Նա սովորեցրել էր ինձ դրսում չփնտրել այն, ինր քո մեջ է…Այստեղ է իմ հպարտությունը…

Սա պարտություն չէ…
Ես հաղթել եմ վաղուց բոլոր պատերազմներն ինձ հասանելիք ու նույնիսկ ավելին եմ հաղթել, քան կարելի էր…
Այստեղ է իմ սկիզբը…
Հ.Գ. Ես ներել եմ քեզ, պապ…
Լիանա Վանեսյան
Комментариев нет:
Отправить комментарий