Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

суббота, 12 марта 2011 г.

Զանի Հարոյան Անժպիտ դեմք


Ուղղակի աչքերիդ մեջ նայել էր պետք: Դու սպանել, Խեղդել էիր մի թանկ բան` հանուն ինչ-որ անհասկանալի ու կեղծ արժեքի: Տառապե՞լ էիր: Իսկ դու փորձիր հասկանալ, ես ի՞նչ անեի:Այն երեկո էլ, երբ ինձ էիր փորձում, ես հավատացի, տանջվեցի ու մի գեղեցիկ բան իմ միջից ջնջեցի: Ստախոս: Այս անգամ հայտնվեցիր ասպասելի: Տխուր էիր, թեև բառերի ու անբնական կիսաժպիտիդ տակ փորձում էիր թաքցնել այն: Իմ բառերն էլ կցկտուր էին, որովհետև շատ էի ուզում անտարբեր երևալ: Մի ժամանակ դժգոհում էիր անժպիտ դեմքերից, իսկ իմ ժպիտն անպատասխան թողեցիր: Ես աչքերիդ մեջ պատասխան էի փնտրում, ուզում էի հասկանալ, բայց դրանք այնքան սառն էին ու տխուր: խուսափում էիր աչքերիս նայել: Ախր դու սպանել էիր այն թանկ բանը, որ գտել էիր:

Զանի Հարոյան

Комментариев нет:

Отправить комментарий