Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 22 февраля 2011 г.

մտքեր ... Վեներա Գրիշյան


Էսօր կարդացիր վերջին գրածս ու ասեցիր որ պոետ եմ

Էսօր ես մի տեսակ զարմացած քեզ նայեցի

Դու որ աշխարհի տակ հեղինակ չմնաց,որ կարդաս

Դու որ պարտադիր չես հավանում քո կարդացածը

Էսօր ասում ես թե ես……

Դե ես էլ չմոռանալով որ պարտադիր պիտի քանդեմ էդ խորհրդավորությունը

Ու պարտադիր մի բան էլ ասելու համար

Ասեցի խանդից վառված բայց ոչ խանդավառված

Որ էն վերջին աղջկադ հավանել եմ

Ու ոնց եմ սիրրում որ դու իմ էդ արտահայտությունների վրա չես զարմանում

Որովհետև հենց քեզնից էլ սովորել եմ որ եթե նկարիչը նկարում է մեկին

Ինքը սկսում է սիրել մեկին

Իր մեջ սկսում է նկարել նենց ոնց կուզենար որ լիներ

Իր մեջ սկսում է իրենը դարձնել

Ու թեպետ ես էդ ամեն ինչը հասկանում եմ

Բայց էն որ ես հասուն չեմ չխանդելու համար

Երևում ա ամեն անգամ երբ քո նկարածների մեջ խորանալուց

Շրթունքներս արյունտում եմ կծմծելուց




Հույսը շուրթերին մահ

Ու,եթե օրեր առաջ ես լսում էի հայկական ռոք խմբերից մեկի երգը,որտեղ ասվում էր ‘Այս աշխարհը քեզ ատում էր ու ուզում էր,որ դու մահանայիր’,ապա հիմա…

Ես անհեթեթություն համարացի դա,տողեր ,որ….կսպանի մարդու բանակությունը,խելքը,բարությունը….իսկ հիմա

Սպանված եմ գրում նույնիսկ սա,ապրածս մի բան չէր,բայց թյուրիմածությունից ոչնչով չէր տարբերվում:Ու հիմա,երբ այնքան եմ կորցրել ինձ ,որ չգիտեմ ուժեղ եմ մեռնելու,թե ապրելու համար:Ու հիմա ,երբ ամեն ինչ մահ է ներշնչում,երբ ցանկությունները սպառվել են մտերիմներիս խրատներից ու ‘մեծերի’կյանքից ,երբ օդը վախ է շնչում…

Ու կյանքի հանճարեղությունը հասկանում եմ միայն հիմա,երբ հասել եմ մի տեղ,որ բզբզում եմ ու խաղ եմ անում կյանքիս հետ,կուզեմ կլինեմ,կուզեմ չեմ լինի…

Ու ինչ հանճարեղ ա կյանքը,երբ նայում ես ամեն ինչին,որպես վերջին

Վերջին անգամ թերարժեքության զգացում:

Վեևջին սիրել-չսիրելու մտքեր:

Վերջին ատելություն խելառությանս ու կրքերիս հանդեպ,որ բանականությանիցս շուտ եկան:

Վերջին արցունքներ,որ վերջինն են լինելու,հետագա արցունքներից խուսափելու համար:

Վերջին շնորհակալությունները ու զզվածությունները այն մարդկանց,ովքեր ջանք չեն խնայել ինձ իբր իրենց չափանիշներով մարդ դարձնելու համար,և մարդկանց,ովքեր բառեր,մտքեր,արարքներ և կարծիքներ չխնայեցին ինձ հասկացնելու համար,որ իմ ուզած բարիությունից չի էլ եղել: Մարդկանց,ովքեր էս կյանքում ապրել են միայն կոկետությամբ,ու արհամարհել են իրենց ցանկությունները մաքուր,արհամարհել իրենց մեջ գտնվող մարդկության տարրերը ու արել այն ինչ բոլորն են անում,թեկուզ բոլորն էլ այդ իբր նորմալ չափանիշներով ապրելու իմաստը չգիտեն:Մարդկանց ,ովքեր թքած ունեն դիմացինի մեջ գտնվող զգայնությանը:

Ու ձեր շնորհիվ կամ պատճառով (ով ոնց հասկանա),ես մեռնում եմ առանց մի կաթ ափսոսանքի,ցանկության ու հույսի:Ու ես `անհավատս խնդրում,որ իմ այս քայլը լինի ոչ թե ինքնասպանության փորձ,այլ ինքնասպանություն,սպանություն հանուն բարության ծնունդի:


Комментариев нет:

Отправить комментарий