Երբ քամի
կարոտի մոխիրը ցրի, ես կվերադառնամ: Զգուշորեն ոտքերս կդնեմ հին ոտնահետքերին ու կհիշեմ
ամենը նորից:
Իմ հասցեն
հեշտ է հիշվում ` ք. Վանաձոր, Խորենացի 2, բն. 35: Չնայած` ես կնախընտրեի, օրինակ`
Անձրևների քաղաք, Լավագույն հիշողությունների փողոց, իսկական հարևանության շենք, ամենալուսավոր
բնակարան:
Քաղաք,
քաղաքացի, քաղականություն. Ահա այն ամենն, ինչով զբաղված է միտքս և ինչից զզվել եմ
այնքան, որքան…որքան կոշկակարը կոշիկներից. Դրա համար էլ իրենը միշտ անսարք է, եթե
հնար լիներ, բոկոտն կքայլեր… Եթե դուք կոշկակար եք կամ պարզապես հոգնել եք ոմանց գաղտնիքների
հաշվապահը ու մյուսների բամբասանքների գանձապահը լինելուց, ապա այցելեք վերը նշված
հասցեով: Եթե ես տանն էլ չլինեմ, բավական է անունս տաք, ու մայրս ձեզ կսիրի այնպես,
ինչպես ինձ:
Իմ ներկայիս
հասցեն ինձ համար այդպես էլ տուն չդարձավ. Դռան վրա սևր վրա ոսկեգույնով անծանոթ ազգանուն
է գրված…
Երբ քամին
կարոտի մոխիրը ցրի հազար կողմի վրա, ես կվերադառնամ այնտեղ, ուր երկնքում շատ ամպեր
են հավաքվում:
2006թ. Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий