Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

четверг, 20 марта 2014 г.

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


















Դու նայում էիր երկար մազերիս
Արևից դեմքս սև էր երևում…
Դու ինձ ասացիր` սիրուն ես շատ Ան,
Ես ծուռ ժպտացի, չէի հավատում…

Հետո ասացիր, որ խելացի եմ,
Ասացիր, որ ես շատ լավ եմ գրում,
Խոստովանեցիր, որ նման չեմ ես,
Նրան, ում երեկ դու էիր գրկում…

Մեզ հետ գետափին էլ ոչ ոք չկար
Քամի էր փչում` գուցե Սևանից…
Մենք փորձում էինք հասկանալ իրար,
Ես փախչում էի քո հայացքներից…

Դու նայում էիր իմ մեծ օղերին,
Հանեցիր մեկը ճյուղից կախեցիր,
Ծառը սիրուն էր հաստատ ինձանից
Իմ օղը նրան, քո ժպիտը` ինձ…

Արևը կամաց կորչում էր հեռվում,
Դու ինձ ասացիր` օրը շուտ անցավ
Արի չգնանք, մնանք գիշերում,
Արի համբուրվենք առաջին անգամ

Եվ տուն գնացինք այնպես անշտապ
Ասես առավոտ չէր բացվելու էլ
Ես ծուռ ժպտացի, երբ վերջին անգամ
Դու ինձ ասացիր` դեռ կհանդիպենք…

Հանդիպում երկրորդ էլ չէր լինելու
Մի՞թե դու ինքդ դա չգիտեիր…
Դու ինձ ասացիր` սիրուն ես շատ Ան…
Ես ծուռ ժպտացի, դու նկարեցիր…


Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий