Поиск по этому блогу

воскресенье, 22 мая 2011 г.

Սկիզբը / Начало (2010)

Երազ երևույթը որպես այդպիսին դեռ բացահայտված չէ, այն էլ ինչ ասում են գիտնականները ընդամենը վարկածներ են, ոչ ավելի… Ֆիլմը երազ տեսնելու իր տարբերակն է առաջարկում` կառուցիր ինքդ քո երազները, ապրիր այնպիսի աշխարհում, որի նմանն էլ չկա` այլ շենքեր, այլ մարդիկ… գուցե ոմանք ֆիլմը ֆանտաստիկայի ժանրին դասեն, ինքս դեռ չեմ կողմնորոշվել ժանրի հարցում և դա կարևոր էլ չէ… Երազի ու իրականության մեջ մոլորված հերոսների համատեղ երջանիկ կյանքն ընդհանտվել է …

<<Դու սպասում ես գնացքի: Գնացքը քեզ կտանի շատ հեռու: Դու գիտես, թե ուր կուզեիր մեկնել, բայց ուր կտանի քեզ գնացքը` չգիտես: Եվ դա ակրևոր չէ, որովհետև դուք միասին եք լինելու>> `

ահա կարևոր գաղափարը ` միասին եք, ինչն է ընտրում գլխավոր հերոսը մնալ սիրելիի հետ երազի մեջ, թե վերադառնալ իրականություն… Մեզանից շատերը երազ չեն տեսնու

մ, կամ ինչպես հավաստիացնում են գիտնականները` տեսնում են, պարզապես չեն հիշում… Ֆիլմի հերոսը իրեն երջանիկ զգալու միայն մի միջոց ունի արհեստականորեն վերարտադրել երազները և քավել մեղքերը …

Սկզբում ֆիլմը կարող է շփոթության մեջ գցել` ինչ է կատարվում ,ինչպես… հետո անպայման ցանկություն է առաջանում այն նորից նայել, որպեսզի բռնել բոլոր մանրուքները… Դիտեք անպայաման…

Комментариев нет:

Отправить комментарий