Поиск по этому блогу

воскресенье, 22 мая 2011 г.

Անտեսանելի կողմը … / Невидимая сторона (2009)

Ամենք մեր մեջ ունենք չերևացող կողմեր, որոնք կամ ժամանակ առ ժամանակ դրսևորում ենք տարբեր իրավիճակներում, կամ էլ շատ խորը պահում ենք այն մեզանից ու բոլորից: Եվ կարևոր չէ այդ կողմն ավելի լավն է, թե ավելի վատը մեր երևացող ես-ից, կարևորն այն է, որ ինքներս մեզ ճանաչենք, իմանանք ինչի ենք ընդունակ ամենադժվար պահերին: Իր անտեսանելի կողմն ունեն ֆիլմի բոլոր հերոսները: Գլխավոր հերոսը ` Մայքլ Օռը, չի ճանաչում իրեն, չգիտի իր ամենակարևոր հատկանիշների մասին` բարություն, մարդասիրություն, ազնվություն, խիղճ…

<<Ես նայում եմ, ու ամենուրեք տեսնում եմ սպիտակը… սպիտակ պատեր, սպիտակ հատակներ և սպտակ մարդիկ…ուսուցիչները չեն հասկանում, որ ես ոչ մի պատկերացում չունեմ այն ամենից, ինչ իրենք ասում են, ես չեմ ուզում ոչ ոքի լսել, հատկապես ` ուսուցիչներին: Նրանք տնային առաջադրանքներ են տալիս ու մտածում, որ ես ինքնուրույն գլուխ կհանեմ իմ խնդիրներից: Ես երբեք տնային առաջադրանքներ չեմ արել: Ես գնում եմ բաղնիք, նայում եմ հայելու մեջ ու ասում ` սա Մայքլ Օռը չէ…>>…

գուցե հերսն ինքն էլ չգիտի ինչպիսին է Մայքլը և ինչպիսին պետք է լինի…նա մեծացել է բոլոր իմաստներով անապահով թաղամասում և ամենածանր ապհերին պարզապես ամուր փակել է աչքերը, որ ոչինչ չտեսնի… <<Ամեն ինչ կախված է նրանից, թե ով էս դու և որտեղից…>>:

Ինձ շատ դուր եկավ նաև Լիենի կերպարը, ով իր ընտանիք է ընդունում Մայքլին, օգնում կրթություն ստանալ և օգտագործել թաքնված տաղանդն ու ունակությունները… այս ֆիլմի համար բարդ է ասել ` հերոսներ, որովհետև ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա… հիանալի, հուզիչ ֆիլմ է, իր պարզությամբ ու խորությամբ , խորհուրդ եմ տալիս անպայման դիտել…Ֆիլմի վեջում ցուցադրված են դոկումենտալ լուսանկարներ, որոնք էլ ավելի կենդանի են դարձնում այս պատմությունը….

Комментариев нет:

Отправить комментарий