Չգիտեմ ինչից եմ հոգնել, չգիտեմ ինչի եմ հոգնել… դարձել եմ ասկիզբ անվախճան, իմ անցած սերերից եմ հոգնել… չգիտեմ ինչքան եմ հոգնել, չգիտեմ ինչում եմ պարտվել, իմ թողած ճամփեքի համար ու լքված հույսերից եմ քաշվել… չգիտեմ որքան դեռ կանցնի որ հասնեմ փախած-կորածին , իմ չապրած օրերին որ հասնեմ ու չապրած հույզերին, լույսերին , սպասվող ցավերին գամ փարվեմ…չգիտեմ ինչից եմ հոգնել, չգիտեմ ինչի եմ հոգնել… ձեր պարտված բանակից եմ հոգնել, իմ հաղթած ամեն մի պահից չգիտեմ ինչքան եմ հոգնել… Սև կատվի քո դերից եմ հոգնել, ու սառած իմ կերպից եմ հոգնել… չգիտեմ ինչքան դեռ կապրես, քո ապրած կեղծից եմ հոգնել… իմ այսքան շատ գրված երկերի հանգերից ու ռիթմից եմ հոգնել…
Անի Մաղաքյան
09.03.2011
Комментариев нет:
Отправить комментарий